Ս.Գ. Կա՞ մի բան որն անելու համարձակություն
չունեք
DJ Վակցինա. Կարծում եմ, որ ոչ: Անցած ուղիս դրա վառ ապացույցն է:
Ս.Գ. Ինչի՞ց եք վախենում
DJ Վակցինա. Կորցնել ամենաթանկ արժեքը` հարազատներիս:
Ս.Գ. Մեծ քաղաքում մեծ հնարավորություններ
են, թե՞ մեծ կորուստներ
DJ Վակցինա. Ես հուսով եմ, որ այս հարցը Երևանին չէր վերաբերվում :) Առհասարակ մոտեցումս նման հարցերին միանշանակ է` պետք է նախ և առաջ ծանր ու թեթև անել կորուստի հնարավորությունը և այնուհետև նոր մտածել հնարավոր ձեռքբերումների մասին:
Ս.Գ. Ո՞րն է եղել ձեր կյանքի ճակատագրական
որոշումը, որից հետո փոխվել է ամեն բան
DJ Վակցինա. Ունենալ բալիկ :)
Ս.Գ. Արդյո՞ք հնարավոր է հասնել հաջողության՝
երբեք չդավաճանելով սեփական սկզբունքներին
DJ Վակցինա. Միանշանա'կ: Միայն թույլ մարդիկ կարող են պնդել հակառակը: Միգուցե նաև կան դեպքեր երբ իրոք հնարավոր չէ հասնել այդ հաջողությանը, բայց իմ համար միշտ էլ պարզից էլ պարզ է եղել,որ աշխատասիրությունը և ձգտումը կոտրում են յուրաքանչյուր բարիեր: Կարելի է և կարծում եմ պարտադիր է հասնել սեփական նպատակներին միմիայն պահպանելով սկզբունքները, մնացած դեպքերում ստացված արդյունքը իր արժեքը կորցնում է:






