вторник, 10 декабря 2013 г.

Երբեք ոչ մեկին չեմ նախանձել, բացառությամբ մի մարդու... DJ VAKCINA

Զրուցեց Սեդա Գասպարյանը








Ս.Գ. Կա՞ մի բան որն անելու համարձակություն չունեք
DJ Վակցինա. Կարծում եմ, որ ոչ: Անցած ուղիս դրա վառ ապացույցն է:
Ս.Գ. Ինչի՞ց եք վախենում
DJ Վակցինա. Կորցնել ամենաթանկ արժեքը` հարազատներիս:
Ս.Գ. Մեծ քաղաքում մեծ հնարավորություններ են, թե՞ մեծ կորուստներ
DJ Վակցինա. Ես հուսով եմ, որ այս հարցը Երևանին չէր վերաբերվում :) Առհասարակ մոտեցումս նման հարցերին միանշանակ է` պետք է նախ և առաջ ծանր ու թեթև անել կորուստի հնարավորությունը և այնուհետև նոր մտածել հնարավոր ձեռքբերումների մասին:
Ս.Գ. Ո՞րն է եղել ձեր կյանքի ճակատագրական որոշումը, որից հետո փոխվել է ամեն բան
DJ Վակցինա. Ունենալ բալիկ :)
Ս.Գ. Արդյո՞ք հնարավոր է հասնել հաջողության՝ երբեք չդավաճանելով սեփական սկզբունքներին
DJ Վակցինա. Միանշանա'կ: Միայն թույլ մարդիկ կարող են պնդել հակառակը: Միգուցե նաև կան դեպքեր երբ իրոք հնարավոր չէ հասնել այդ հաջողությանը, բայց իմ համար միշտ էլ պարզից էլ պարզ է եղել,որ աշխատասիրությունը և ձգտումը կոտրում են յուրաքանչյուր բարիեր: Կարելի է և կարծում եմ պարտադիր է հասնել սեփական նպատակներին միմիայն պահպանելով սկզբունքները, մնացած դեպքերում ստացված արդյունքը իր արժեքը կորցնում է:


Ս.Գ. Ինչպիսի՞ կոմպրոմիսների եք գնացել, մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար:
DJ Վակցինա. Կոմպրոմիսներ չեն եղել, այն վճարը, որ տվել եմ հաջողության հասնելու համար եղել են նյարդերը, էներգիան, առողջությունը ու ժամանակը:
Ս.Գ. Ձեր կարծիքով հաջողության հասնելու կանանց և տղամարդկանց հնարավորությունները հավասա՞ր են
DJ Վակցինա. Ոչ, քանի որ կան ոլորտներ, որտեղ կանանց համար միանշանակ շատ ավելի բարդ է հասնել մասնագիտական հաջողության:
Ս.Գ. Վերջապես, սա տղամարդկանց աշխարհն է, թե՞ կանանց
DJ Վակցինա. Տղամարդկանցն է այնքանով, որ նրանք են գրավում իշխող դիրք թե տանը, թե աշխատանքի շուկայում, բայց իրականում այդ ամենը հանուն կանանց է ու կանանց շնորհիվ է, ուստի հարցական է այս դեպքում` որ սեռին է պատկանում այս աշխարհը ))
Ս.Գ. Կա՞ մի հարց, որին կցանկանայիք պատասխանել, բայց երբեք այդ հարցը չեն տվել
DJ Վակցինա. Ու՞ մ եք նախանձում կամ ու՞ մ կուզեիք նմանվել:
Ս.Գ. Հիմա հնարավորություն ունեք պատասխանելու այդ հարցին:

DJ Վակցինա. Երբեք ոչ մեկին չեմ նախանձել, բացառությամբ մի մարդու, ով ուներ բոլոր հատկանիշները կոչվելու երբևէ լույս աշխարհ եկած հանճարեղ գիտնականը` Նիկոլա Տեսլային:

Комментариев нет:

Отправить комментарий