Զրուցեց Անի Մաղաքյանը
Ա.Մ. Կա՞ մի բան որն անելու համարձակություն
չունեք
Դավիթ. Ամուսնությունից հետո սկսել
եմ ավելի քիչ ռիսկի դիմել
Ա.Մ. ինչի՞ց եք վախենում
Դավիթ. Շնաձկներից J
Ա.Մ. Երբևէ հանդիպե՞լ եք շաձկան J
Դավիթ. Բաց օվկիանոսում մեկ անգամ՝ շատ փոքր էր, մոտ 20սմ
Ա.Մ. Ո՞րն է եղել ձեր կյանքի ճակատագրական
որոշումը, որից հետո փոխվել է ամեն բան
Դավիթ. Թատերական ինստիտուտ ընդունվելը
և ԱՄՆ տեղափոխվելը
Ա.Մ. Մեծ քաղաքում մեծ հնարավրություններ
են, թե՞ մեծ
կորուստներ
Դավիթ. Հստակ պատասխան տալու համար,
դեռ քիչ եմ ապրել մեծ քաղաքում, բայց երևի մեկը առանց մյուսի չի լինում...
Ա.Մ. Հնարավո՞ր է հաջողության հասնել
առանց սկզբուներիդ դավաճանելու
Դավիթ. Հաջողության հասնել, կարծում
եմ, հնարավոր չէ…այդ հաջողությունն է մեզ գտնում, երբ պետք է…իսկ նպատակներին հասնելու
համար երբեմն հերքում ես ինքդ քեզ, չէ որ սկզբունքներդ միշտ չեն 100 տոկոսանոց լինում:
Չնայած՝ սկզբունքներիդ դեմ գնալուց հետո ծանր է լինում, ոնց որ ներսից մի բան կրծի…
Ա.Մ. Ինչպիսի՞ կոմպրոմիսների եք գնացել ձեր նպատակներին հասնելու համար
Դավիթ. Ես դեռ նպատակներիս հասնելու
ճանապարհին եմ… J
Ա.Մ. Դրանք հեռու են, թե՞ մոտ
Դավիթ. Դա միայն ժամանակին է հայտնի
Ա.Մ. Ձեր կարծիքով հաջողության հասնելու կանանց և տղամարդկանց հնարավորությունները հավասա՞ր են
Դավիթ. Այո, իհարկե
Ա.Մ. Վերջապես, սա տղամարդկանց աշխարհն
է, թե՞ կանանց
Դավիթ. Ես այնքն էլ չեմ սիրում նման թմաներ, ճիշտն ասած…ամեն մեկն, ամեն ինչը կյանքում
իր տեղն ունի, Աստված հրաշալի աշխարհ է ստեղծել, այդ մենք ենք ամեն ինչ մանրացնում
և մեր հնարավորությունների սահմանում ենք ընկալում, դա է պատճառը, որ ոչնչացնում ենք
Ա.Մ. Տաղանդավոր մարդիկ ամեն ինչում
են տաղանդավոր, դուք ձեզ տարբեր տեսակների մեջ եք փորձում, բայց ո՞րն է ձեր հոգուն
ավելի մոտ, թատրո՞ն, կինո՞, ե՞րգ, որտե՞ղ եք դուք իսկական Դավիթ Սեխպեյան
Դավիթ. Ես կամ այդ բոլոր թվարկածների
մեջ և արվեստի բոլոր ճյուղերը միասին վերցրած J և իհարկե ամեն ինչ փոխվում է երեխաների
կողքին
Ա.Մ. Նկատի ունեք մանկական շոու՞ն,
որի հաղորդավարն էիք
Դավիթ. Չէ, չէ աշխատանքը այստեղ կապ
չունի, երեխաների հետ ընկերություն անելու մասին է խոսքը…փոքրիկները կյանքին գույն
են տալիս, ու անկախ քեզանից երեխաների հետ դու էլ ամենօրյա մանրուքներից կտրվում ես
Ա.Մ. կա՞ մի հարց, որին կցանկանայիք
պատասխանել, բայց երբեք այդ հարցը չեն տվել ձեզ
Դավիթ. Այդ հարցը ես ինքս ինձ եմ
տալիս միայն և ինքս ինձ էլ պատասխանում եմ...



Комментариев нет:
Отправить комментарий