четверг, 21 ноября 2013 г.

Գուցե նրանցից մեկը իմ ապագա կինն է... Մհեր Խաչատրյան


Զրուցեց Սեդա Գասպարյանը
Մհերին շատերս ենք ճանաչում Արմքոմեդի հումորային-լրատվական հաղորդաշարից: Նա ինձ միշտ զարմացրել է իր համարձակ հարցազրույցներով, իսկ այսօր ես եմ նրանից հարցազրույց վերցնում: «…ուղղակի հարցազրույց տալու փորձ չունեմ» ՝ անկեղծացավ Մհերը, ճիշտն ասած՝ ես էլ վերցնելու, տեսնենք, թե ինչ է ստացվել J





Ս.Գ. - Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքն առանց Արմքոմեդի:

Մհեր - Ճիշտն ասած 1 տարի է, որ Արմքոմեդիում եմ, մինչ այդ չէի պատկերացնում, որ մի օր կհայտնվեմ այդ նախագծում` չնայած հաղորդումը միշտ դիտել ու սիրել եմ: Մի օր Նարեկն ու Սերգեյը լրագրողի մրցույթ հայտարարեցին, դիմեցի ու ստացվեց: Հիմա` 1 տարի անց, մի տեսակ չեմ պատկերացնում ինձ ուրիշ տեղում, որովհետև շատ եմ սիրում գործս:

Ս.Գ. - Իսկ մինչև Արմքոմեդին ինչո՞վ եք զբաղվել:

Մհեր- ԵՊՀ-ն եմ ավարտել` որպես իրանագետ, հետո գնացել եմ զինվորական ծառայության, որից 1 տարին անցկացրել եմ Թեհրանում` ՀՀ դեսպանատանը: Դեսպանատան ծառայությունը ինչ-որ չափով աշխատանքի էր նման: Վերադարձել եմ ծառայությունից ու զբաղվել եմ բիզնեսով` մեր ընտանեկան փոքրիկ սրճարանով, որտեղ աշխատել եմ մատուցողից մինչև մենեջեր J Սրճարանը բիզնես տեսանկյունից իրեն այնքան էլ չարդարացրեց ու հիմա արդեն չկա. դե փակեցինք էլի J


Ս.Գ.- Ահա թե որտեղից եք այդքան լավ տիրապետում պարսկերենին: Ձեր հաղորդումը առանձնահատուկ սեր է վայելում, ի՞նչ խորհուրդ կտաք անել այն աղջիկներին, ովքեր դիտելով այն սիրահարվել են Ձեզ: J

Մհեր - Խորհուրդ կտամ չամաչել ու գրել ինձ կամ զանգել, գուցե նրանցից մեկը իմ ապագա կինն է: J
Ս.Գ. - Բոլորին հայտնի է Ձեր գայթակղիչ կիսափակ աչքերով հայացքը, իսկ եթե աղջիկները կիրառեն այն Ձեր դե՞մ: J

Մհեր - Չգիտեմ ինչքանով է «բոլորին» հայտնի, բայց նրանց ու հայտնի է, ասեմ, որ ես իմունիտետ ունեմ այդ հայացքի դեմ, որովհետև նույնիսկ Անի Զախարյանի հայացքից չեմ գայթակղվել... համարյա...


Ս.Գ. -Համարյան խոստումնալից բառ է

Մհեր -Համարյան մի ամբողջ աշխարհ է

Ս.Գ. - Դուք հաճախ եք հարցազրույցներ վերցնում տարբեր բնագավառի, սեռի, տարիքի մարդկանցից: Հաճախ տալիս եք սադրիչ (ճի՞շտ եմ օգտագործում) և պրովոկացիոն հարցեր, երբև պատահե՞լ է, որ զրուցակիցը չընդունի Ձեր հումորը, և վիճաբանության մեջ մտնի:

Մհեր - Հարցազրույց վերցնելիս աշխատում եմ մնալ կոռեկտության սահմաններում ու չվիրավորել զրուցակցին` միաժամանակ պահպանելով հումորային ոճը, ինչը, իրականում, այդքան էլ հեշտ չէ, և ոչ բոլոր մարդիկ են ադեկվատ վերաբերմունք ցույց տալիս հումորին, մանավանդ մեզ մոտ` Հայաստանում: Լուրջ միջադեպեր առայժմ չեն գրանցվել. մի անգամ զրուցակիցներիցս մեկը չափազանց լուրջ էր ընդունել ինձ և հարցերս ու փորձել էր զանգահարել մեր հեռուստաընկերություն` ինձ աշխատանքից հեռացնելու բողոքով` որպես ոչ պրոֆեսիոնալի: Բարեբախտաբար ականատեսները իրեն ասացին, որ Արմքոմեդին է, հումորային հաղորդում է, ու ամեն ինչ շատ լավ ավարտ ունեցավ )
Ս.Գ. - Փառք Աստծո: :) Ձեր հաղորդման մեջ Դուք հաճախ մարմնավորում եք մեր մատաղ սերնդին, ի՞նչ խորհուրդներ կտաք հայ երիտասարդներին, ի՞նչ եք կարծում` ի՞նչն է այսօր նրանց պակասում:


Մհեր - Ես չեմ մարմնավորում մատաղ սերնդին, ես հենց մատաղ սերունդն եմ J իսկ խորհուրդ տալու համար ասեմ, որ չէի ուզի այդպիսի ֆունկցիա վերցնել ինձ վրա ու խորհուրդներ տալ ինչ-որ մեկին, առավել ևս մի ամբողջ սերնդի: Պարզապես կցանկանայի, որ իմ հասակակացիները և ընդհանրապես բոլորը հարգեն միմյանց, լինեն ավելի կենսուրախ, ժպտերես, բարի, ադեկվատ ու լայնախոհ : Ապրեն ակտիվ կյանքով, լսեն լավ երաժշտություն, լավ գրքեր կարդան, ոչ պակաս լավ ֆիլմեր դիտեն և այլն... Ընդհանուր կրթվածությունը և տեղեկացված լինելը շատ կարևոր է:

Ս.Գ. - Ո՞րն է Ձեր սիրելի գիրքը, որը չեք հոգնի վերընթերցելուց:

Մհեր - Դեռևս էդպիսի գիրք չի եղել, որ վերընթերցեմ, բայց ոչ թե անհետաքրքիր լինելու պատճառով, այլ ուղղակի տպավորություններս շատ վառ են մնացել և դրա կարիքը չեմ զգացել: Իմ սիրելի գրքերի շարքից խորհուրդ կտայի ընթերցել Ռեյ Բրեդբերիի պատմվածքները, Ուիլյամ Ֆոլքների պատմվածքներից հատկապես «Կարմիր տերևները» և Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» պատմվածքը: Աաաա, հիշեցի. «Ճայը» 1 անգամ վերընթերցել եմ, որովհետև շատ լավն էր, գրողը տանի J

Ս.Գ. - Ո՞րն է Ձեր երազանքների երկիրը:

Մհեր - Իմ երազանքի երկիրը բարեկեցիկ, կիրթ, ազնիվ ու կենսուրախ բնակչություն ունեցող Հայաստանն է, որը կհպարտանա ոչ միայն իր անցյալով, այլև ներկայով: Հուսամ, որ մոտ ապագայում կապրեմ հենց այդպիսի երկրում:

Ս.Գ. - Ուտոպիա…

Մհեր - Չէ, իրականում շատ ռեալ է ամեն ինչ` մանավանդ մեզ նման տարածքով փոքր պետության համար:

Ս.Գ. - Թերևս ես սկեպտիկ եմ...

Մհեր - Հուսամ օբյեկտիվ պատճառներով մի օր կփոխեք Ձեր կարծիքը J

Ս.Գ. - Հուսանք Մհեր ջան :) Կա՞ մի երկիր, որ շատ եք ուզում այցելել:

Մհեր - էդպիսիք շատ են. իմ երազանքներից է պտտվել ամբողջ աշխարհով` որքանով դա հնարավոր լինի, տեսնել տարբեր երկներ, մշակույթներ: Ընդհանրապես ճանապարհորդելը, թեկուզ տարին մեկ անգամ, շատ կարևոր է ցանկացած մարդու կայացման համար. աշխարհին ու ինքդ քեզ սկսում ես ավելի լայն բացված աչքերով նայել:


Комментариев нет:

Отправить комментарий