Показаны сообщения с ярлыком ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Показать все сообщения

пятница, 22 ноября 2013 г.

Խմիր և նիհարիր

<<Սասսայի ջուր>> կոչվող հեղուկը ասում են՝ հրաշքներ է գործում: Պարզապես անհրաժեշտ է 1.5-2 լիտր մաքուր ջուր, մեկ թեյի գդալ քերած իմբիր, բարակ շերտերով կտրատած մեկ վարունգ, նույն կերպ կտրատած մեկ լիմոն և նանայի 12 տերև:

 Բոլոր բաղադրիչները պետք է լցնել ջրի մեջ և թողնել սառնարանում մեկ գիշեր: Հաջորդ օրը, ողջ օրվա ընթացքում պետք է պարզապես քիչ-քիչ խմել ստացված հեղուկը՝ իհարկե քամելուց հետո: Սասսայի ջուրը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը, տալիս է էներգիա ողջ օրվա ընթացքում, բարելավում է ձեր ինքնազգացողությունը, և իհարկե այս ամենի հետ մեկտեղ դուք նաև նիհարում եք: 

суббота, 26 октября 2013 г.

6 փաստ, որ պետք է իմանալ քթի վիրահատություն անելուց առաջ


   1.      Առաջին անգամ 1774 թ.-ին հրատարակվեց մի հոդված, որտեղ մանրամասն ներկայացված էր ռենոպլաստիկայի ընթացքը: Այդ Առաջին վիրահատությունը կատարվել էր հնդկական գաղությում: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, բժիշկ Ջեզեվ Կարպյուի ձեռքով: Սա համարվում է ռենոպլաստիկայի ևրոպական մեթոդ, երբ տրանսպլանտացիայի համար օգտագործվում էր այտերի մաշկը:
    
     2.    Քթի վիրահատությունը համարվում է պլաստիկ վիրահատությունների բարձրագույն թռիչքը: Այն բժիշկը, ում դուք վստահում եք ձեր դեմքը, պետք է ունենա բարձրագույն պատրաստվածություն, հակառակ դեպքում դուք կունենաք անհավասար, տձև քիթ և ստիպված կլինեք կրկնել վիրահատությունը: Ըստ ոչ պաշտոնական ստատիստիկայի ռենոպլաստիկան համարվում է այն վիրահտություներից, որին դիմած մարդկանց մեծ մասը դժգոհ են լինում արդյունքից: Քթի վիրահատություն անցած մարդկանց 20-30 % -ը  նախընտրում են կրկնել այն:
     
      3.      Քթի կորեկցիան նախընտրելի է անել 18-30 տարեկանում, երբ արդեն դադարել ոսկրային հյուսվածքի աճը: Պետք է հաշվի առնել այն, որ տարիքի հետ  վերականգնողական գործընթացքը տեղի է ունենում ավելի դանդաղ:
     
     4.       Իրականում եթե ռենոպլաստիկան արված է գրագետ մասնագետի կողմից, ապա վերականգնողական փուլը անցնում է հեշտ և արագ: Դա նաև կախված է նրանցի, թե ինչ բարդության վիրահատություն է արվել: Արդեն մեկ ամիս անց դու կարող եք տեսնել արդյուքնը, թեև բժիշկները խորհուրդ են տալիս սպասել մոտ մեկ տարի: Այդ ժամանակահատվածում է ձեր նոր քիթը «նստում իր տեղը»:
    
     5.      Ռենոպլաստիկան արվում է երկու տարբերակով ընդհանուր և տեղային անզգայացմամբ: Բժիշկները նախընտրում են ընդհանուր անզգայացումով կատարել վիրահատությունը, այդպես ավելի հանգիստ է և հեշտ:
    
    6.      Գոյություն ունեն բաց և փակ ռենոպլաստիկա: Սրանք մեկը մյուսից ոչնչով լավ կամ վատ չեն, պարզապես փակ վիրահատության ժամանակ, որը կատարվում է քթանցքների միջով, ավելի քիչ վնասվածքներ են լինում:

Տրամադրությունը և ինքնավստահությունը բարձրացնելու հրաշալի միջոց :)

 Միթե մենք իսկապես այնդքան շատ ենք վատնում հագուստի և արտաքին հարդարանքի վրա: Եթե մենք ապրեինք օրինակ միջնադարում այդքան չեինք մտահոգվի նորաձև բլուզ գնելու և ատամները սպիտակեցնելու համար, բայց հիմա, երբ կան տղամադիկ, ովքեր կանանցից ավելի շատ են կետրոնացած սեփական արտաքինի վրա, ինչպես կարող է կինը աչքաթող անել ցուցափեղկից իրեն ժպտացող կլատչը: Շոփինգի իսկական սիրահարները կհամաձայնեն ինձ հետ, որ չկա ինքնազգացողությունը բարձրագույնին հասցնելու ավելի լավ միջոց, քան մի քանի հազար դրամ խանութներում թողնելը: Գեղեցիկ հագուստով և տարբեր նորաձև մանրուքներով լիքը պայուսակներով առևտրի տանը շրջելը կտրուկ բարձրացնում է տրամադրությունը և ավելացնում ինքնավստահություն: Բայց ահա Լենինգրադ խումբը որոշել է այլ կերպ ներկայացնել կանանց կիրքը համարվող շոփինգը… J

четверг, 24 октября 2013 г.

3 մատչելի միջոց դեմքի մաշկը խնամելու համար


1.Մեկ գդալ կանաչ կոսմետիկ կավ + 2 գդալ ջուր + 3 գդալ քերած վարունգ: Կարող եք օգտագործել 2 անգամ մեկ շաբաթվա ընթացքում:
   Այս դիմակը կօգնի ձեզ քաղաքյին ռիթմիկ օրվա ավարտին վերականգնել քո մաշկի բնական գեղեցիկ գույնը և թարմությունը:





2.Մեկ գտալ կակաո + 2 կաթիլ բուսական յուղ + այնքան կաթ (ջուր), որպեսզի ստացվի թթվասերի խտության մասսա: Կարող եք օգտագործել 3-4 անգամ ողջ շաբաթվա ընթացքում՝ կախված մաշկի որակից:
Այս դիմակը կպաշտպանի քո մաշկը քաղաքի փոշուց և կպահպանի մաշկի անհրաժեշտ խոնավությունը ողջ օրվա ընթացքում:




3.Մեկ գդալ սուրճ + մեկ կաթիլ բուսական յուղ + այնքան ջուր որպեսզի ստացվի թթվասերի խտության մասսա: Օգդագործել, որպես սկրաբ: Կարող եք օգտագործել ոչ ավել, քան 3 անգամ ողջ շաբաթվա ընթացքում, քանի որ սկրաբը ամենօրյա օգտագործման դեպքում մաշկի խնդիրները հեռացնելուց հետո, կարող վնասել արդեն մաքուր մաշկը: 
Սուրճը հարթեցնում է մաշկի գույնը: Բուսական յուղը օգնում է խուսափել չոր մաշկից: