Զրուցեց Անի Մաղաքյանը
Ա.Մ. Երբ Երևանում չեք ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս
Էդուարդ. Ծնողներիս եմ հիշում
Էդուարդ. Կասկադն եմ շատ սիրում
Ա.Մ. Կա՞ մի բան որ չեք սիրում երևանի մեջ ,ի՞նչը կփոխեիք
Էդուարդ. Չեմ սիրում գործի նկատմամբ մարդկանց անպարտաճանաչությունը,
մեծ սիրով ամեն ինչ ավելի կազմակերպված կդարձնեի, եթե կարողանայի
Ա.Մ. Երևանցին ինչո՞վ է տարբերվում
աշխարհի մյուս քաղաքների բնակիչներից
Էդուարդ. Երևանցիները ուրիշ արյան խումբ ունեցող մարդիկ են, առանձին մարդու տեսակ , ապրելակերպ,
թեև Երևանցիներին հաճախ միամիտ են ասում, բայց դա ուղղակի նրանց բարությունն է : Երևանցին ուր էլ գնա, որտեղ էլ տարիներ շարունակ ապրի, միևնույնն է վերադառնում է…Առնո Բաբաջանյանն է ասել՝ Живу я в Ереване, в Москве я проживаю, ավելի լավ ասել հնարավոր չէ J
Ա.Մ. Իսկ դուք ձեր կյանքի մեծ մասը որտե՞ղ եք ապրել
Էդուարդ. Երևանում: Ես ութ տարի է ընդամենը, որ Մոսկվայում եմ, բայց տարվա
մեծ մասը փորձում եմ Երևանում լինել, չնայաց վերջին մի քանի տարիների ընթացքում
զբաղվածությունս մեծ է:
Ա.Մ. Ներկայացրեք երևանը 3 բառով
Էդուարդ. Մամա, պապա, ընկերներ…J առաջինը, ինչ միտքս եկավ
Ա.Մ. J… օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ եք Երևանի մասին
Էդուարդ. Շատ եմ պատմում … պատմում եմ,
որ եթե Երևանում փոխոցում հանկարծ մարդ վատ զգա 200 հոգի կհավաքվեն նրա շուրջ, 300
հատ շտապ օգնության մեքենա կկանչեն ու նախքան բժիշկների գալը ՝ կբուժեն J ասում եմ՝ ամեն
քայլի վրա սրճարան կա, էնտեղ նստած մարդիկ բոլորը ժպտում են J պատմում եմ, որ
փողոցով զբոսնելիս կարող ես հանդիպել այն հայտնի արվեստագետներին, ում
հեռուստացույցով ես տեսնում, պատմում եմ, որ Երևանում կարող ես ողջ գիշեր զբոսնել
ընկերներիդ հետ ու գիշերվա երկուսին գնալ հյուր J …պատմում եմ նաև, որ երբ գալիս եմ Երևան պետք է զանգեմ
բոլոր ընկերներիս ու հարազատներիս՝ ներկա ստանամ, իսկ Նոր Տարուն պետք է անպայման
բոլորի տանը բուդ ու աղցան ուտել
Ա.Մ. Ինչքան բան կա Երևանի մասին ասելու, որ ես չէի մտածել J
Էդուարդ. J դա դեռ ամբողջի փոքր
մասն է
Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞ նմանություններ կարող եք գտնել
Էդուարդ. Կարծում եմ, որ ես էլ Երևանի
նման տարեցտարի բարգավաճում եմ J մեր կոնյակի նման ՝ ժամանակի հետ ավելի պրակտիկ ու
իմաստուն ես դառնում
Ա.Մ. Եթե կազմեք ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝ նշելով հինգ քաղաքներ, ո՞ր քաղաքները կնշեք, ի՞նչ դասավորությամբ և ո՞ր տեղում կլինի Երևանը:
Էդուարդ. Երևանը միշտ առաջին տեղում
կլինի, երկրորդ տեղում Եղեգնաձորը, երրորդում՝ Դիլիջանը, հետո Ծաղկաձորը, վերջոմ
Րիգան…
Ա.Մ. Ո՞րն է Երևանի մասին ձեր ամենասիրելի
երգը
Էդուարդ. Այստեղ եմ ծնվել ես, այստեղ
մեծացել, այս ջուրը խմել սառնորակ…


Комментариев нет:
Отправить комментарий