пятница, 1 ноября 2013 г.

Երևան ունենք՝ աշխարհը չունի... Արմեն Թադևոսյան

Զրուցեց Անի Մաղաքյանը

Երբ Արմենի հետ հարցազրույցի էի պատրաստվում, մտահոգ էի՝ հանկարծ հարցերիցս մեկի վերաբերյալ չասի՝ ԻՄԱՍՏԸ J Զրույցից հասկացա, որ Արմենը այն երևանցիներից է, ով իր և իր երեխաների ապագան տեսնում է Երևանում: Հարզատ քաղաքի հանդեպ ունեցած սերը նա փոխանցում է նոր սերնդին և դրանով է նա իսկական երևանցի:

Ա.Մ. Երբ Երևանում չեք, ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս

Արմեն. Հիշում եմ իմ քաղաքի հարազատ փողոցները

Ա.Մ. Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում

Արմեն. Շատ եմ սիրում երեխաներիս հետ զբոսնել մանկական երկաթուղիների այգում

Ա.Մ. Կա՞ մի բան, որ չեք սիրում երևանի մեջ

Արմեն. Ես կարոտում եմ հին Երևանը, թեև հիմա քաղաքը գեղեցկանում է, բայց հին Երևանի կարոտը մնում է:
 




  Ա.Մ. Ներկայացրեք երևանը 3 բառով

Արմեն. Իմ մայրաքաղաք, իմ տուն, իմ սիրելի քաղաք

Ա.Մ. Օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ եք Երևանի մասին

Արմեն. Պատմում եմ, որ Երևանը շատ հին քաղաք է, որ այն Հռոմի հասակակիցն է: Պատմում եմ, որ Երևան ունենք՝ աշխարհը չունի J

Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞ նմանություններ կարող եք գտնել

Արմեն. Ես Երևանինն եմ, Երևանը՝ իմը… դրանից ավել ի՞նչ ասեմ  J

Ա.Մ. Եթե կազմեք ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝ նշելով հինգ քաղաքներ, ո՞ր քաղաքները կնշեք, ո՞ր տեղում կլինի Երևանը: 

Արմեն. Առաջին հինգ տեղերում կլիներ Երևանը, վեցերորդից կարելի է մտածել ուրիշ քաղաքների մասին J

Ա.Մ. Այդ դեպքում վեցերորդում ո՞րը կլիներ

Արմեն. Ոնց նայում եմ՝ էլի Երևանն է J

Ա.Մ. Երևանցին ինչո՞վ է տարբերվում աշխարհի մյուս քաղաքների բնակիչներից

Արմեն. Մենք շատ հարեհաս ենք, հյուրասեր ու բարի: Հոգատար ենք անգամ անծանոթ մարդկանց նկատմամբ, թեև այդ բարությունը առաջվանից քիչ է:
 

   Ա.Մ. Իսկ երևանցիների նոր սերունդը կկարողանա՞ վերադարձնել այդ բարության առաջվա չափաբաժինը

Արմեն. Իհարկե: Եթե մարդ սիրում է իր քաղաքը միանշանակ դա կլինի, քանի որ մենք Երևանի հանդեպ մեր սերը փոխանցում ենք մեր երեխաներին, իրենք էլ իրենց երեխաներին կփոխանցեն:


Ա.Մ. Ո՞րն է երևանի մասին ձեր ամենասիրելի երգը

Արմեն. Միանշանակ Ֆորշի «Զբոսանք Երևանով» երգն է…


Комментариев нет:

Отправить комментарий