Показаны сообщения с ярлыком ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Показать все сообщения

воскресенье, 15 декабря 2013 г.

Cosmopolitan Հայաստանը յուրացրել է city life-ի կարգախոսը

Cosmopolitan Հայաստան-ի նոյեմբերյան համարում ոչ միայն չկա որևէ օրիգինալ հեղինակային նյութ այլև այդ ամսագրի աշխատակիցները հավանաբար ցանկություն էլ չունեն անգամ նոր կարգախոսներ մտածել ամսագրի խորագրերի համար... :) սա առաջին դեպքը չէ, երբ նրանք յուրացնում են ուրիշների գաղափարները, այդպես City Life-ի հեղինակներից մեկը, երբ ամիսներ առաջ նրանց նոր խորագիր է առաջարկում և հոդված ուղարկում, գտնում է իր առաջարկած խորագիրը ամսագրի մարտ համարում կոսմոյի լրագրողներից մեկի հեղինակությամբ: Իհարկե մի քանի հոդված գրելուց հետո այս լրագրողը այլևս չի վարում այդ խորագիրը, երևի գաղափարների ու մտքերի լիմիտը սպառվել է ... 
Ինչևէ City Life-ը մաղթում է կոսմոպոլիտանին բացի այլալեզու կոսմոներից թարգմանություններ անելուց հեղինակային գեղեցիկ ու հետաքրքիր, օրիգինալ ու յուրօրինակ հոդվածներ ունենալ, ավելի ճիշտ` այդպիսի հոդվածներ պատրաստելու կարողություններ ունեցող լրագրողներ ունենալ.... ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՍՏԵՂԾԵՔ ՆՈՐԸ և ԻՀԱՐԿԵ ԵՏ ՄԻ ՄՆԱՑԵՔ ՔԱՂԱՔԻ ՌԻԹՄԻՑ :) 

воскресенье, 24 ноября 2013 г.

CITY LIFE-ը հայտրարում է ԱՄԱՆՈՐՅԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Նոր Տարին սարերի ետևում չէ... ժամանակն է մտածել նվերների մասին :) CITY LIFE ժամանցային-տեղեկատվական բլոգը արդեն պատրաստել է քո ամանորյա նվերը... և այսպես՝ ՄԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԱՄԱՆՈՐՅԱ ՄՐՑՈՒՅԹ....
ՈՒՂԱՐԿԻՐ ՔՈ ԱՄԱՆՈՐՅԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՄԵՐ ԷՋԻՆ և ՄԱՍՆԱԿՑԻՐ ՄՐՑՈՒՅԹԻՆ, ԱՄԵՆԱՇԱՏ ԼԱՅՔ ՀԱՎԱՔԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՎՃԱՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՏՈՍԵՍԻԱ ՏՈՆԱԿԱՆ ԵՐևԱՆՈՒՄ...
CITY LIFE մրցույթն ունի միայն մեկ կանոն ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ... ուղարկեք ձեր լուսանկարները ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ մենք այն կտեղադրենք մրցույթային ալբոմի մեջ...
Մասնակցիր և ստացիր հնարավորություն ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐևԱՆՈՒՄ...



воскресенье, 3 ноября 2013 г.

Դարձիր CITY LIFE-ի հեղինակներից մեկը

CITY LIFE-ն առաջարկում է քեզ դառնալ մեր հեղինակներից մեկը: Եթե դու ունես հետաքրքկիր պատմություններ, որոնց մասին կցանկանայիր պատմել, գրիր մեզ դրա մասին: Կիսիր մեզ հետ քո անձնական փորձը կյանքի տարբեր իրավիճակների վերաբերյալ:

 Ինչպես ես հաշտվել սիրելիիդ հետ, ինչպես ես գտել աշխատանք, ինչպես ես սովորել գնահատել կյանքը, որտեղ ես հանգստացել,ինչ խորհուրդ կտաս մյուսներին և այլն... Պատմիր այդ ամենի մասին այնպես, ինչպես կզրուցեիր մտերիմ ընկերուհուդ հետ: 

CITY LIFE-ը կդառնա միջնորդ քո և նրանց միջև, ում անհրաժեշտ է քո կյանքի փորձը: 
Գրեք մեզ ՖԲ-ում մեր էջին  կամ  maghaqyanani@gmail.com էլ. հասցեին... 

понедельник, 28 октября 2013 г.

CITY LIFE-Ի ՆՈՐ ՇԱԲԱԹԸ ....


Անի Մաղաքյան
(խմբագիր)




Ողջույն CITY LIFE-ի ընթերցող…
Մեր վիրտուալ խմբագրությունն արդեն մի քանի օր է՝ աշխատում է քեզ համար:
Մենք փորձում ենք անդրադառնալ այն բոլոր թեմաներին, որոնք կհետաքրքրեն քեզ և ինչի մասին տեղեկացված լինելը պարզապես անհրաժեշտ է, հատկապես, երբ դու ապրում եմ մեծ քաղաքում:
Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ մենք կներկայացնենք որևէ քաղաք: Կպատմենք այդ քաղաքի յուրահատկությունների, նորությունների և մարդկանց մասին: Կաշխատենք մի ամբողջ շաբաթ հնարավորինս մոտ պահել ձեզ տվյալ քաղաքին:

Այս շաբաթ մենք որոշել ենք ներկայացնել Երևանը: Դուք կասեք՝ ինչ կա էստեղ ներկայացնելու, չէ որ յուրաքանչյուրս ենք ծանոթ մեր քաղաքին: Իհարկե դրա մեջ կա ճշմարտություն, բայցևայնպես մենք չէինք կարող շրջանցել քաղաքը, որի մասին այսքան երգեր են գրվել: Ահա և դրանցից մեկը… 

 

пятница, 25 октября 2013 г.

Kids City-ն հայտարարում է մանկական լուսանկարների մրցույթ

Սիրելի մայրիկներ City Life-ի նոր՝KIDS CITY էջը հայտարարում է մրցույթ…
Ուղարկեք ձեր նորաձև փոքրիկների լուսանկարները, մենք դրանք կտեղադրենք մեր պատի վրա, ինչից հետո կկարողանաք սկսել քվեարկությունը: Ամենաշատ ԼԱՅՔ հավաքած լուսանկարում պատկերված բալիկը կստանա հատուկ մրցանակ   City Life-ի կողմից`՝ ԱՆՎՃԱՐ,  ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ  ՖՈՏՈՍԵՍԻԱ  ԱՇՆԱՆԱՅԻՆ  ԵՐևԱՆՈՒՄ: ԻՆՉՊԵՍ  ՆԱև  ՄԵԿ  ԱՄԻՍ  ՇԱՐՈՒՆԱԿ  ԿՀԱՆԴԻՍԱՆԱ  KIDS CITY  ԷՋԻ ԴԵՄՔԸ:


Մրցույթի պայմանները՝

1.Այցելում եք մեր ֆեյսբուքյան էջ, հավանում եք (like) այն, ապա նամակի տեսքով ուղարկում եք լուսանկարը:

2. Նկարը պետք է արված լինի դրսում: Անպայման նշում եք, թե որ քաղաքում է արվել այն, ինչպես նաև գրում եք ձեր փոքրիկի Անունը և տարիքը:

3. Մրցույթի կարող է մասնակցել փոքրիկի միայն մեկ լուսանկարը, բայց մեկ անձը կարող է ուղարկել այլ բալիկների ֆոտոներ:
Մրցույթի ժամկետների մասին կտեղեկացնենք City Life կայքում:

Հավելյալ հարցերի համար կարող եք գրել նամակներ մեր ֆեյսբուքյան էջին:

четверг, 24 октября 2013 г.

Kids City-ն կդառնա մայրիկների և փոքրիկների հրաշալի քաղաքը


Ողջույն սիրելի մայրիկներ և ինչու ոչ՝ նորաձև և հետաքրքրասեր փոքրիկներ J … City Life ժամանցային և ինֆորմացիոն կայքը բացում է նոր՝ Kids City էջը, որտեղ դուք կգտնեք բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ փոքրիկների ժամանցի կազմակերպման, նրանց առողջության, մանկական նորաձևության մասին: 

 City Life-ը կընտրի ձեր փոքրիկների համար ամենահետաքրքիր հեքիաթները, ամենագեղեցիկ երգերը: Kids City-ն կդառնա մայրիկների և փոքրիկների հրաշալի քաղաքը: 



Սպասեք անակնկալների :)  

среда, 23 октября 2013 г.

City Life-ը նորձևության քո ուղեցույցն է

Այսուհետ նորաձևության մեր մասնագետները քեզ կներկայացնեն Երևանի լավագույն խանութ-սրահների առաջարկները: Մեր ոճաբանները կօգնեն ձեզ հեշտությամբ կողմնորոշվել Երևանում հասանելի տեսականու համադրության հարցում: Այլևս դու կարիք չունես նոր գնած տաբատին հարմար բլուզ փնտրել, մենք դա արել ենք քո փոխարեն և քեզ համար: պարզապես հետևիր շաբաթվա ընթացքում մի քանի անգամ թարմացվող մեր ոճային համադրություններին և հաստատ կգտնես այն ինչ երկար փնտրում էիր: Դու կարող ես նաև մեկնաբանությունների բաժնում գրել, թե ինչպիսի ոճ ես ցանկանում ստանալ որևէ յուրահատուկ միջոցառման մասնակցելու համար և մեր ոճաբաններն ու նորաձևության մասնագետը կօգնեն քեզ՝ ընտրելով լավագույն տարբերակները քեզ համար:
Հետևիր City Life-ին, եղիր նորաձև և տեղեկացված:  :)

воскресенье, 20 октября 2013 г.

CITY LIFE ... քո քաղաքի ռիթմը ...

Մեծ քաղաքը պարտադրում է լինել ակտիվ, նորաձև և տեղեկացված: Մենք առաջարկում ենք քեզ մի պահ կտրվել քաղաքի աղմուկից ու խելագար ռիթմից և միանալ մեզ: Մի գավաթ քո սիրելի կապուչինոյի հետ հարմարվիր բազկաթոռին և կարդա City life-ի հեղինակների դիտարկումներն ու մտքերը քաղաքի, մարդկանց, կյանքի ու փոխհարաբերությունների մասին: Մենք կծանոթացնենք քեզ նորաձևության վերջին տենդենցներին, քեզ համար կհամադրենք Երևանի լավագույն խանութներում ներկայացված տեսականին: Կկիսվենք քեզ հետ տարբեր ժամանցի վայրերի վերաբերյալ մեր կարծիքով և կսովորեցնենք հարմարեցնել մեծ քաղաքը փոքրիկների հրաշքներով լի աշխարհի հետ:
CITY LIFE-ն առաջարկում է միասին անցնել մեծ քաղաքի մարդաշատ փողոցներով: