четверг, 31 октября 2013 г.

Ես չեմ համարձակվի համեմատվել Երևանի հետ... Սարգիս Մնոյան

Զրուցեց Անի Մաղաքյանը


Որքանով է հնարավոր օն լայն հարազրույցի ընթացքում հասկանալ մարդու էմոցիաները, դժվարանում եմ ասել, բայց Սարգիսի հետ նամակագրությունը իմ մեջ մի պարզ ճշմարտություն արթնացրեց՝ կարելի է սիրել այն քաղաքը որտեղ ապրում ես, կարելի է գնահատել բոլոր նրանց, ովքեր կիսում են քեզ հետ քաղաքի կյանքը, բայց անհնար է մոռանալ այն լավը, որը ներկայում հազարավոր խնդիրների պատճառով չեզոքանում է: Սարգիսը խոսեց նախկին Երևանի և նրա բնակիչների մասին, ես լսեցի ՝ ափսոսելով, որ անմաս եմ մնացել հին օրերի Երևանից:



















Ա.Մ. Երբ Երևանում չեք, ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս

Սարգիս. Ամեն տարիք իր հետաքրքրություններն ունի, փոքր ժամանակ կարոտում էի տունը, բակը, հիմա Երևանի հանդեպ կարոտս արտահայտվում է  մարդկանց կարոտելով՝ ընկերներիս, հարազատներիս…

Ա.Մ. Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում

Սարգիս. Կասկադը

Ա.Մ. Կա՞ մի բան, որ չեք սիրում Երևանի մեջ, ի՞նչը կփոխեիք

Սարգիս. Շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս, ես կգերադասեի, որ Երևանը ավելի կոմպակտ լիներ, շատ կուզեի վերադարձնել Երևանի նախկին մթնոլորտը, չէ որ ամեն քաղաք նախ և առաջ մթնոլորտ է, տրամադրություն: Դրա մեջ շատ բան է մտնում՝ սկսած ճարտարապետությունից, վերջացրած երևանցուն ոչնչով չնմանվող քաղաքացիներից:


Ա.Մ. Իսկ ինչպիսի՞ն էր առաջվա երևանցին


Սարգիս. Երևանցին պետք է լինի քաղաքի հետ ներդաշնակ: Նախկինում Երևանը իր յուրահատուկ աուրան ուներ, որը ստիպում էր բնակիչներին զգալ Երևանի յուրահատուկ գույնը, բույրը, համը: Այս ամենը առաջ ներդաշնակ ու միաձուլված էր: Խոսքս միայն բնիկների մասին չէ, դա նաև այն մարդիկ են, ովքեր գալով այստեղ սիրել ու ըդնունել են մեր քաղաքը:

Ա.Մ. Ներկայացրեք երևանը 3 բառով

Սարգիս. Արև, կոմֆորտ, ջերմություն… Երևանը ինձ համար նաև ինչ-որ տեղ մուսա է, շատ նախագծերի հեղինակ և համահեղինակ եմ եղել, որոնք անմիջական կապ ունեն հենց քաղաքի հետ: Օրինակ՝ «Մեր բակը» ֆիլմաշարը, որը իմ ասած իսկական Երևանի նկարագիրն է, City FM ռադիոն, որի կարգախոսն էր՝ «մեր քաղաքի ռադիոն», Երևան ամսագիրը, որի խմբագրակազմում եմ եղել, Երևան-Մոսկվա-Տրանզիտ նախագծերը, որի շրջանակներում Երևանի մասին մի քանի երգեր եմ թարգմանել:

Ա.Մ. Օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ եք Երևանի մասին

Սարգիս. Այն մարդիկ, ում հետաքրքրում է մեր քաղաքը, այսպես թե այնպես որոշակի տեղեկություններ ունենում են և իմ պատմությունները ավելի էմոցիոնալ բնույթ են ունենում, իսկ նման բաները գրելու համար հատուկ հոգեվիճակ է պետք J

Ա.Մ. Դե, օն լայն այդ հոգեվիճակը դժվար է ստեղծել J

Սարգիս. Հա, ճիշտ ես…J Ուղղակի շատ ծավալուն թեմա ես բացել, սրա մասին էսպես կարճ պատասխաններով բան չի ստացվի J

Ա.Մ. Ես կփորձեմ հնարավորինս փոխանցել ձեր միտքը

Սարգիս. Շատ լավ J

Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞ նմանություններ կարող եք գտնել

Սարգիս. Ես չեմ համարձակվի համեմատվել Երևանի հետ


Ա.Մ. Ինչու՞, Երևանն է այդքան լավը դրա համա՞ր չեք ուզում համեմատվել

Սարգիս. J Երևանը շատ գլոբալ է, որպեսզի համեմատենք մահկանացուի հետ

Ա.Մ. Եթե կազմեք ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝ նշելով հինգ քաղաքներ, ո՞ր քաղաքները կնշեք և ինչ դասավորությամբ, ո՞ր տեղում կլինի Երևանը:

Սարգիս. Դժվարանում եմ հիմա քաղաքներ թվել, բայց եթե նորից վերադարնանք իմ ասած հին Երևանին ապա միանշանակ առաջին տեղում Երևանն է:

Ա.Մ. Ո՞րն է Երևանի մասին ձեր ամենասիրելի երգը

Սարգիս. Շատ եմ սիրում «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը, նաև «Երևան, Երևան իմ միակ օթևան, ես կանցնեմ կգնամ…» ու … էդպես J




Комментариев нет:

Отправить комментарий