Հարցազրույցը վարեց
Անի Մաղաքյանը
Երևանի ու երևանցիների մասին շատերն են խոսում, ոմանք իրենց մտքերն են բարձրաձայնում, ոմանք կրկնում եմ ուրիշներինը, Սուրենի անկեղծ պատասխանները ստիպեցին ինձ մի օր ավելի ծավալուն զրույցի խոստում կորզել: Նա շատ է ճամփորդում ու թեև Երևանը շատ է սիրում, բայց չի կարողանում չնկատել կամ լռել այն բացսականի մասին, որը տեսում է:
Ա.Մ. Երբ Երևանում չեք ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս
Սուրեն . Հիշում եմ այն ընկերներիս, ովքեր Երևանում են
Ա.Մ. Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում
Սուրեն . Կինոմոսկվայի շրջակայքն եմ սիրում, Կասկադը…
Ա.Մ. Կա՞ մի բան որ չեք սիրում Երևանի
մեջ, ի՞նչը կփոխեիք
Սուրեն . Օդում տիրող չարությունը, ագրեսիան, նախանձը: Մարդիկ
այստեղ շատ լարված են: Երևանում
փոխելու բան շատ կա: Ամենուրեք
անճաշակություն է:
Ա.Մ. Կարելի՞ է ենթադրել, որ
դուք Երևանը հնի ու նորի եք բաժանում, որ նոր
Երևանը անճաշակ է:
Սուրեն . Ոչ չեմ բաժանում, որովհետև
անճաշակությունը ավելի վաղ է սկսել, Սովետական
Միության ժամանակներից Երևանը
նմանվեց Կաբուլին, այդտեղից
է գալիս ամեն բան:
Ա.Մ. Երևանցին ինչո՞վ է տարբերվում աշխարհի մյուս քաղաքների բնակիչներից:
Սուրեն . Երևանցին մյուսներից ավելի շատ է խաբված, ավելի
շատ է քաղցած, ընդհանրապես
երևանցու հոգսերն ավելի շատ են:
Ա.Մ. Օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ եք Երևանի
մասին
Սուրեն . Ընկերներս իրենք են գալիս, տեսնում
են և կարծիք են կազմում, շատերն ասում
են, որ Երևանում ավելի շատ զարգացած է ռեստորանային և սրճարանային մշակույթը, եթե
կարելի է դա մշակույթ կոչել:
Ա.Մ. Ներկայացրեք Երևանը 3 բառով
Սուրեն . Ե-ՐԵ-ՎԱՆ
Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞ նմանություններ կարող եք գտնել
Սուրեն . Երևանի նման տաք, երբեմն
սառը, մեկ-մեկ
թախծոտ
Սուրեն.Ռեինկարնացիայի Երևան երգը, մեր
ընկալումները այդ երգում նման են
Ա.Մ. Եթե կազմեք ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝ նշելով հինգ քաղաքներ, ո՞ր
քաղաքները կնշեք և ի՞նչ դասավորությամբ , ո՞ր
տեղում կլինի Երևանը:
Սուրեն . Վեյբլինգեն, Վերոնա, Վենետիկ, Կան, Սիգիշոարա,Երևան… Երևանը 6րդ տեղում…
Ա.Մ. … J
Սուրեն . Երևի սպասելիքներդ չարդարացրի, երևի դու շատ ես սիրում Երևանը,
բայց ախր Երևանը կարող է շատ ավելի լավը լինել, հարյուրապատիկ լավը…
Ա.Մ. Իսկապես շատ եմ սիրում, բայց ոչ թե շենքերի կամ ծառերի համար,
այլ հրաշալի հիշողությունների ու լավ ընկերների…
Սուրեն . Ի դեպ, այն երգն էլ եմ սիրում Երևանի մասին, որի վերջում
ասվում է ՝ անտերուդուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական…



Комментариев нет:
Отправить комментарий