понедельник, 16 декабря 2013 г.

մի քիչ էլ ձյան ու ձմռան մասին...

Սեդա Գասպարյան 

(ես, սուրճը, մտքերս)




Ձյունա գալի~սս: Բղավում էինք ու վազում բակ:
-Շուտ տուն կգաք: Շատ չթրջվեք:
-Եղավ մամ:
Մի իսկական ձնային պատերազմ: Մասնակցում էինք ես, եղբայրս և մեր հարևանի տղաները: Շենքում շատ ընկերուհիներ ունեի: Արտագաղթեցին ընտանիքներով:
Խաղում էինք, վազում, ընկնում, ելնում ու շարունակում: Մեր հարևանը Ալվարդ տատին մի լավ բան էր մտածել: Որպեսզի թոռնիկների ոտքերը չթրջվեն, գուլպաների վրայից ցելոֆաններ էին հագնում: Հնարամիտ էր...
Սահնակ ունենալը ահագին մեծ բախտավորություն էր: Բայց պետք էր հանել տանից, իջեցնել 5 հարկ, հետևել, որ չկորչի, հետո նորից տուն տանել: Իսկ ահա այդ դեպքում օգնության էին հասնում ցելոֆանները: Նստում էինք վրան ու սահում: Մի անգամ երեխաներից մեկը տանից մեծ կլոր սինի էր բերել: Շա~տ լավ էր սահում: 

Սահելու համար ամենաարկածային վայրը մեծ դիքն էր: Համ սահելու տարածությունն է մեծ, համ թեքությունն է համապատասխան: Պարզապես բավականին վտանգավոր էր նաև: Դիքը սկսվում է կտրուկ շրջադարձով: Եկող մեքենաները երեխաներին չեն տեսնում: Այդտեղով սահելը մեծ համարձակություն էր պահանջում. ինչից, իհարկե, երեխաները չեն դժգոհում:
Տուն էինք գնում մութն ընկնելուն պես կամ երբ շենքի պատշգամբներից հնչում էին տարբեր անուններ:
-Լա~վ էլի մամ, մի քիչ էլ խաղում, նայի սաղ դուրսն են հլը:
Տաք վառարանը տանը մեղմ ճարճատում էր: Ոչ գազի վառարան էր, ոչ էլ Baxi կամ Mercury: Փայտո~վ վառվող իսկական վառարան, որի վրա միշտ թշու~մ էր թեյնիկը: Երկար խաղալուց ու սառելուց հետո երբ ձեռքերդ սկսում են տաքանալ, մի տեսակ հաճելիորեն ծակծում են, թմրում: Օ~ այնքան վաղուց չեմ ունեցել այդ զգացողությունը:


воскресенье, 15 декабря 2013 г.

Cosmopolitan Հայաստանը յուրացրել է city life-ի կարգախոսը

Cosmopolitan Հայաստան-ի նոյեմբերյան համարում ոչ միայն չկա որևէ օրիգինալ հեղինակային նյութ այլև այդ ամսագրի աշխատակիցները հավանաբար ցանկություն էլ չունեն անգամ նոր կարգախոսներ մտածել ամսագրի խորագրերի համար... :) սա առաջին դեպքը չէ, երբ նրանք յուրացնում են ուրիշների գաղափարները, այդպես City Life-ի հեղինակներից մեկը, երբ ամիսներ առաջ նրանց նոր խորագիր է առաջարկում և հոդված ուղարկում, գտնում է իր առաջարկած խորագիրը ամսագրի մարտ համարում կոսմոյի լրագրողներից մեկի հեղինակությամբ: Իհարկե մի քանի հոդված գրելուց հետո այս լրագրողը այլևս չի վարում այդ խորագիրը, երևի գաղափարների ու մտքերի լիմիտը սպառվել է ... 
Ինչևէ City Life-ը մաղթում է կոսմոպոլիտանին բացի այլալեզու կոսմոներից թարգմանություններ անելուց հեղինակային գեղեցիկ ու հետաքրքիր, օրիգինալ ու յուրօրինակ հոդվածներ ունենալ, ավելի ճիշտ` այդպիսի հոդվածներ պատրաստելու կարողություններ ունեցող լրագրողներ ունենալ.... ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՍՏԵՂԾԵՔ ՆՈՐԸ և ԻՀԱՐԿԵ ԵՏ ՄԻ ՄՆԱՑԵՔ ՔԱՂԱՔԻ ՌԻԹՄԻՑ :) 

вторник, 10 декабря 2013 г.

Երբեք ոչ մեկին չեմ նախանձել, բացառությամբ մի մարդու... DJ VAKCINA

Զրուցեց Սեդա Գասպարյանը








Ս.Գ. Կա՞ մի բան որն անելու համարձակություն չունեք
DJ Վակցինա. Կարծում եմ, որ ոչ: Անցած ուղիս դրա վառ ապացույցն է:
Ս.Գ. Ինչի՞ց եք վախենում
DJ Վակցինա. Կորցնել ամենաթանկ արժեքը` հարազատներիս:
Ս.Գ. Մեծ քաղաքում մեծ հնարավորություններ են, թե՞ մեծ կորուստներ
DJ Վակցինա. Ես հուսով եմ, որ այս հարցը Երևանին չէր վերաբերվում :) Առհասարակ մոտեցումս նման հարցերին միանշանակ է` պետք է նախ և առաջ ծանր ու թեթև անել կորուստի հնարավորությունը և այնուհետև նոր մտածել հնարավոր ձեռքբերումների մասին:
Ս.Գ. Ո՞րն է եղել ձեր կյանքի ճակատագրական որոշումը, որից հետո փոխվել է ամեն բան
DJ Վակցինա. Ունենալ բալիկ :)
Ս.Գ. Արդյո՞ք հնարավոր է հասնել հաջողության՝ երբեք չդավաճանելով սեփական սկզբունքներին
DJ Վակցինա. Միանշանա'կ: Միայն թույլ մարդիկ կարող են պնդել հակառակը: Միգուցե նաև կան դեպքեր երբ իրոք հնարավոր չէ հասնել այդ հաջողությանը, բայց իմ համար միշտ էլ պարզից էլ պարզ է եղել,որ աշխատասիրությունը և ձգտումը կոտրում են յուրաքանչյուր բարիեր: Կարելի է և կարծում եմ պարտադիր է հասնել սեփական նպատակներին միմիայն պահպանելով սկզբունքները, մնացած դեպքերում ստացված արդյունքը իր արժեքը կորցնում է:

суббота, 30 ноября 2013 г.

Ամուսնությունից հետո սկսել եմ ավելի քիչ ռիսկի դիմել

Զրուցեց Անի Մաղաքյանը






Ա.Մ. Կա՞ մի բան որն անելու համարձակություն չունեք

Դավիթ. Ամուսնությունից հետո սկսել եմ ավելի քիչ ռիսկի դիմել
Ա.Մ. ինչի՞ց եք վախենում

Դավիթ. Շնաձկներից J

Ա.Մ. Երբևէ հանդիպե՞լ եք շաձկան J

Դավիթ. Բաց օվկիանոսում մեկ անգամ՝ շատ փոքր էր, մոտ 20սմ

Ա.Մ. Ո՞րն է եղել ձեր կյանքի ճակատագրական որոշումը, որից հետո փոխվել է ամեն բան 

Դավիթ. Թատերական ինստիտուտ ընդունվելը և ԱՄՆ տեղափոխվելը

Ա.Մ. Մեծ քաղաքում մեծ հնարավրություններ են, թե՞ մեծ կորուստներ

Դավիթ. Հստակ պատասխան տալու համար, դեռ քիչ եմ ապրել մեծ քաղաքում, բայց երևի մեկը առանց մյուսի չի լինում...

пятница, 29 ноября 2013 г.

30% զեղչ Երևանյան խանութներում

ALDO և MANGO խանութ սրահներում 30% զեղչ է իսկ մանկական հագուստի BABY TOWN խանութում կարող եք ձմեռային բոլոր բաճկոնները գնել 20% տոկոս զեղչով... CITY LIFE-ը մաղթում է հաճելի գնումներ ... :) 

четверг, 28 ноября 2013 г.