Լիանա Վանեսյան
(Իմ գրպանների մտքերը)
Երևան
քաղաքում գրեթե չկա մի որևէ ՓԲԸ, ՍՊԸ կամ ԱՁ, որտեղ ես ոտք դրած չլինեմ… Աշխատանքի
անընդմեջ փնտրտուքի ընթացքում եկավ ժամանակ
երբ «հարցազրույցի գնալը» դարձել էր իմ օրվա անբաժան մասը….Ու թվում էր, թե մոռացել
եմ` ինչ առիթով եմ գնում վերոհիշյալ ՓԲԸ, ՍՊԸ , ԱՁ-ները…..առավոտյան արթնանում էի ու…
«մի երկու տեղ հարցազրույցի գնամ, գամ»:
Ի դեպ,
ես լրագրող եմ….:) Ու հաշվի առնելով թե որքան կազմակերպություներում ունեն իմ հեռախոսահամարն
ու տվյալները` բավականին հայտնի….:)
Կարիք
չկա պատմել իմ աշխատանքի տեղավորվելու բազմահազար փորձերի մասին, բայց կան դրվագներ,
որոնք անհնար է մոռանալ:
Որպես
լրագրող ընդունվեցի աշխատելու մշակութային ամսագրում….ոգևորույթանս մասին բառերով անհնար
է պատմել…Բայց երկու շաբաթից ղեկավարությունը
որոշեց փոխել բիզնես պլանը` ամսագրի փոխարեն բացել հագուստի խանութ: J
Այնուհետև
աշխատեցի սոցիալական հարցումներ անցկացնող ընկերությունում որպես հարցազրուցավար: Մի
օր զանգահարեցի մի կնոջ, ներկայացա` «Բարի օր, ես Լիանան եմ այսինչ ընկերությունից»….ի
պատասխան կինը բղավում է «ինձ ոչ մի Լիաննա-Միաննա
պետք չի»….ու մինչդեռ առաջ ես վախենում էի, որ այդ աշախատանքն ինձ համար չէ, որ եթե կոպիտ խոսեն,
կվիրավորվեմ, լաց կլինեմ և այլն…., այդ կնոջ հետ զրույցի ձայնագրությունը տնօրինությունը
մի քանի անգամ լսեց, որ հասկանա` ինչն է ինձ այդքան ծիծաղեցրել: J
Կախարդանք…..ամիսներ
անց փակվեց նաև այս կազմակերպությունը….
Հետո կադրային
կենտորններ, հայտարարության կայքեր, ՓԲԸ….ԱՁ….:)
Այս ամենից
հետո ես ինձ համարում եմ այս հարցում փոքրիշատե
իրազեկ և կարծում եմ կարող եմ աշխատանք փնտրողնրի հետ կիսվել այն նկատառումներով, որ
հավաքել եմ այս ժամանակահատվածում:
Ամենից
առաջ, եթե մտնում եք որևէ աշխատավայր, և հենց առաջին պահին ուզում եք շրջվել ու գնալ,
ապա վստահեցնում եմ` այդ զգացողությունը հետագայում էլ դժվար թե Ձեզ լքի….Բայց կարելի է փորձել…
Այնուհետև….Տնոօրենը
կամ Ձեզ հետ զրուցող անձը կարող է հարցնել, թե որքան աշխատավարձ եք ուզում (ինքս նման
դեպքերում պատասխանում եմ 2 միլիոն….) J
Բնականաբար
Ձեր նշած գումարը նրան անհավանական կթվա ….հարցրեք որքան են նախատեսում իրենք…եթե Ձեզ
կոնկրետ գումար այդպես էլ չի ասվում (տնօրենը
դեռ չի որոշել), ուրեմն դա էլ չի փոխվի…. նույնիսկ աշխատելու ընթացքում դուք այդպես
էլ չեք հասկանա ի վերջո որքան է ձեր աշխատավարձը….
Հարցազրույցին
ներկայացեք միայնակ: Մայրիկի, ընկերուհու, իսկ առավել ևս ընկերոջ հետ
հարցազրույցի
ներկայանալը հավանաբար այդ փուլի վրա էլ կավարտվի:
Աղջիկներին հաճախ հարցնում են ամուսնական կարգավիճակի մասին…եթե
ամուսնացած չեք և Ձեզ հարցնում են պատրաստվում եք ամունանալ թե ոչ, հանգիստ, հանդուրժող
դեմքով պատասխանում եք, որ բնության թելադրանքով յուրաքանչյուր կին ի վերջո ուզում
է ամունսնանալ և մայրանալ:
Եվ ի վերջո,
եթե ձեզ խոստանում են «ցանկացած պատասխանի դեպքում էլ զանգահարել» համոզված եղեք` ոչ
ոք չի զանգարհարի ձեզ, որ հայտնի` «մենք ձեզ չենք ընդունելու աշխատանքի»:
Այսպիսով,
կարող եմ ասել, որ սա շատ բարդ և համբերություն պահանջող գործընթաց է: Բայց պետք չէ
շուտ համակերպվել, ընդունվել ձեզ ոչ հարմար աշխատանքի և ամեն առավոտ արթնանալ նռնակ
գտնելու և սեփական աշխատավայրը երկրի երեսից վերացնելու հստակ որոշմամբ:
Կարևոր
է, որ այս երկարատև փնտրուքներից հետո յուրաքանչյուրը գտնի իր սրտի աշխատանքը…Գտեք
այն, ինչ սիրում եք: Այն ինչից հաճույք եք ստանում….










