среда, 23 октября 2013 г.

Ասպետները վերացել են… (իմ գրպանների մտքերը)

Լիանա Վանեսյան
Որպես սկիզբ ասեմ, որ իմ գրպաններում շատ մտքեր կան՝ ինչ հագնել, ինչ անել, ուր գնալ, ինպես և այլն…ասում են, որ ես մտքիս ետևից գրպանս չեմ նայում, սխալվում են… ահա և իմ գրպանների մտքերը… J

XXI դարի կանանց համաշխարհային կարգախո՞ս է սա, թե՞ անհաջող ամուսնությունից, ընկերոջից կամ ոչ այնքան համառ երկրպագուից հիասթափված կնոջ տրամաբանական եզրահանգում? (Կանայք խելագարվում են անառիթ եզրահանգումներ անելու համար J)
Մի օրինաչափություն եմ նկատել…պարզվում է` կողակցից դժգոհությունն ու հեգնանքախառը-անհանդուրժողականությունը նրա տիպիկ տղայական, կամ զուտ մարդկայն, (երբեմն….ինչ խոսք` կենդանական) արարքների հանդեպ որոշ դեպքերում ժառանգական, խրոնիկալ բնույթ է կրում…Այսպես` տատիկներին հունից հանում է պապիկների  ծերությունը և սկլերոզը (չնայած իրենք էլ օրիորդ չեն արդեն),  մայրերը չեն կարող հասկանալ, ինչպես կարող է տղամարդը այդքան չնչին աշխատավարձ ունենալ և դեռ ֆուտբոլի տրամադրություն ունենալ, դե աղջիկներն էլ, կանացի ավանդույթնրի շարունակողները`….նա on-line է ու չի գրում…սրիկա…
Ստացվում է, որ կանայք անկարող են տեսնել իրենց տղամարդու դրական գծերը, համոզվել, որ իրենց ընտրությունը «մանակական անմտություն» չէ, զերծ մնալ «ինչ հիմար եմ ես» դրամատիկ հոգոցներից ու ճիչերից և բարկությունից կապտած չնետվել ընկերուհու տուն`  մանրամասն ներկայացնելով վերջինիս, թե ինչ ստոր, հիմար, և փոգրոգի է իր ընտրյալը…

Ասպետներ, այո, չկան….բայց արդյո՞ք այսօրվա տղամարդը առիթ ունի ասպետ լինելու: Մեր գլխիվայր շուռ եկած դարում, երբ կինը իր վրա է վերցրել տղամարդու պարտականություննների 90 տոկոսը, կարիք ունի՞ արդյոք տղամարդը վեհ լինելու: Եթե առաջ զարմանալի էր, որ կինը տղամարդուց շատ է աշխատում, ամուսնուց ուշ է ավարտում աշխատանքային օրը, նրանից շատ է վաստակում, ապա այսօր արդեն չեն էլ զարմանում, որ աղջիկներն ու կանայք են սեր խոստովանում սիրած տղային, նրան ռոմանտիկ անակնկալներ մատուցում, հանդիպման ժամանակ որոշում  ուր գնալ, ինչ ուտել և փակում  հաշիվը…Վերջերս պատահմամբ ականատես եղա, թե ինչպես է 20-ամյա օրիորդը տիպիկ «տղամարդկային» խոստում տալիս ընկերոջը ազատել  նրան զին ծառայությունից…..Ոմանք էլ սիրած տղային փափուկ արջուկներ են նվրում….



1 комментарий:

  1. մտածում եմ, որ մի քիչ զոհ, մի քիչ զոհաբերող համադրությունը կա բոլոր կանանց մեջ :)

    ОтветитьУдалить