Показаны сообщения с ярлыком լուսանկարներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком լուսանկարներ. Показать все сообщения

воскресенье, 24 ноября 2013 г.

CITY LIFE-ը հայտրարում է ԱՄԱՆՈՐՅԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Նոր Տարին սարերի ետևում չէ... ժամանակն է մտածել նվերների մասին :) CITY LIFE ժամանցային-տեղեկատվական բլոգը արդեն պատրաստել է քո ամանորյա նվերը... և այսպես՝ ՄԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԱՄԱՆՈՐՅԱ ՄՐՑՈՒՅԹ....
ՈՒՂԱՐԿԻՐ ՔՈ ԱՄԱՆՈՐՅԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՄԵՐ ԷՋԻՆ և ՄԱՍՆԱԿՑԻՐ ՄՐՑՈՒՅԹԻՆ, ԱՄԵՆԱՇԱՏ ԼԱՅՔ ՀԱՎԱՔԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՎՃԱՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՏՈՍԵՍԻԱ ՏՈՆԱԿԱՆ ԵՐևԱՆՈՒՄ...
CITY LIFE մրցույթն ունի միայն մեկ կանոն ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ... ուղարկեք ձեր լուսանկարները ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ մենք այն կտեղադրենք մրցույթային ալբոմի մեջ...
Մասնակցիր և ստացիր հնարավորություն ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐևԱՆՈՒՄ...



вторник, 29 октября 2013 г.

Երևանցու հոգսերն ավելի շատ են... ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցը վարեց
 Անի Մաղաքյանը

Երևանի ու երևանցիների մասին շատերն են խոսում, ոմանք իրենց մտքերն են բարձրաձայնում, ոմանք կրկնում եմ ուրիշներինը, Սուրենի անկեղծ պատասխանները ստիպեցին ինձ մի օր ավելի ծավալուն զրույցի խոստում կորզել: Նա շատ է ճամփորդում ու թեև Երևանը շատ է սիրում, բայց չի կարողանում չնկատել կամ լռել այն բացսականի մասին, որը տեսում է:



Ա.Մ. Երբ Երևանում չեք ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս

Սուրեն . Հիշում եմ այն ընկերներիս, ովքեր Երևանում են

Ա.Մ. Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում


Սուրեն . Կինոմոսկվայի շրջակայքն եմ սիրում, Կասկադը…

Ա.Մ. Կա՞ մի բան որ չեք սիրում Երևանի մեջ, ի՞նչը կփոխեիք
Սուրեն . Օդում տիրող չարությունը, ագրեսիան, նախանձը: Մարդիկ այստեղ շատ լարված են: Երևանում փոխելու բան շատ կա: Ամենուրեք անճաշակություն է:

Ա.Մ. Կարելի՞ է ենթադրել, որ դուք Երևանը հնի ու նորի եք բաժանում, որ նոր Երևանը անճաշակ է: 

Սուրեն . Ոչ չեմ բաժանում, որովհետև անճաշակությունը ավելի վաղ է սկսել, Սովետական Միության ժամանակներից Երևանը նմանվեց Կաբուլին, այդտեղից է գալիս ամեն բան:

Ա.Մ. Երևանցին ինչո՞վ է տարբերվում աշխարհի մյուս քաղաքների բնակիչներից:

Սուրեն . Երևանցին մյուսներից ավելի շատ է խաբված, ավելի շատ է քաղցած, ընդհանրապես երևանցու հոգսերն ավելի շատ են:  


Ա.Մ. Օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ եք Երևանի մասին

Սուրեն . Ընկերներս իրենք են գալիս, տեսնում են և կարծիք են կազմում, շատերն ասում են, որ Երևանում ավելի շատ զարգացած է ռեստորանային և սրճարանային մշակույթը, եթե կարելի է դա մշակույթ կոչել:

Ա.Մ. Ներկայացրեք Երևանը 3 բառով

Սուրեն . Ե-ՐԵ-ՎԱՆ

Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞  նմանություններ կարող եք գտնել

Սուրեն . Երևանի նման տաք, երբեմն սառը, մեկ-մեկ թախծոտ



Ա.Մ. Ո՞րն է Երևանի մասին ձեր ամենասիրելի երգը

   
Սուրեն.Ռեինկարնացիայի Երևան երգը, մեր ընկալումները այդ երգում նման են

Ա.Մ. Եթե կազմեք ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝  նշելով հինգ քաղաքներ, ո՞ր քաղաքները կնշեք և ի՞նչ դասավորությամբ , ո՞ր տեղում կլինի Երևանը:

Սուրեն . Վեյբլինգեն, Վերոնա, Վենետիկ, Կան, Սիգիշոարա,Երևան… Երևանը 6րդ տեղում…

Ա.Մ.   … J

Սուրեն . Երևի սպասելիքներդ չարդարացրի, երևի դու շատ ես սիրում Երևանը, բայց ախր Երևանը կարող է շատ ավելի լավը լինել, հարյուրապատիկ լավը…

Ա.Մ. Իսկապես շատ եմ սիրում, բայց ոչ թե շենքերի կամ ծառերի համար, այլ հրաշալի հիշողությունների ու լավ ընկերների…


Սուրեն . Ի դեպ, այն երգն էլ եմ սիրում Երևանի մասին, որի վերջում ասվում է ՝ անտերուդուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական…

пятница, 25 октября 2013 г.

Kids City-ն հայտարարում է մանկական լուսանկարների մրցույթ

Սիրելի մայրիկներ City Life-ի նոր՝KIDS CITY էջը հայտարարում է մրցույթ…
Ուղարկեք ձեր նորաձև փոքրիկների լուսանկարները, մենք դրանք կտեղադրենք մեր պատի վրա, ինչից հետո կկարողանաք սկսել քվեարկությունը: Ամենաշատ ԼԱՅՔ հավաքած լուսանկարում պատկերված բալիկը կստանա հատուկ մրցանակ   City Life-ի կողմից`՝ ԱՆՎՃԱՐ,  ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ  ՖՈՏՈՍԵՍԻԱ  ԱՇՆԱՆԱՅԻՆ  ԵՐևԱՆՈՒՄ: ԻՆՉՊԵՍ  ՆԱև  ՄԵԿ  ԱՄԻՍ  ՇԱՐՈՒՆԱԿ  ԿՀԱՆԴԻՍԱՆԱ  KIDS CITY  ԷՋԻ ԴԵՄՔԸ:


Մրցույթի պայմանները՝

1.Այցելում եք մեր ֆեյսբուքյան էջ, հավանում եք (like) այն, ապա նամակի տեսքով ուղարկում եք լուսանկարը:

2. Նկարը պետք է արված լինի դրսում: Անպայման նշում եք, թե որ քաղաքում է արվել այն, ինչպես նաև գրում եք ձեր փոքրիկի Անունը և տարիքը:

3. Մրցույթի կարող է մասնակցել փոքրիկի միայն մեկ լուսանկարը, բայց մեկ անձը կարող է ուղարկել այլ բալիկների ֆոտոներ:
Մրցույթի ժամկետների մասին կտեղեկացնենք City Life կայքում:

Հավելյալ հարցերի համար կարող եք գրել նամակներ մեր ֆեյսբուքյան էջին: