воскресенье, 20 октября 2013 г.

CITY LIFE ... քո քաղաքի ռիթմը ...

Մեծ քաղաքը պարտադրում է լինել ակտիվ, նորաձև և տեղեկացված: Մենք առաջարկում ենք քեզ մի պահ կտրվել քաղաքի աղմուկից ու խելագար ռիթմից և միանալ մեզ: Մի գավաթ քո սիրելի կապուչինոյի հետ հարմարվիր բազկաթոռին և կարդա City life-ի հեղինակների դիտարկումներն ու մտքերը քաղաքի, մարդկանց, կյանքի ու փոխհարաբերությունների մասին: Մենք կծանոթացնենք քեզ նորաձևության վերջին տենդենցներին, քեզ համար կհամադրենք Երևանի լավագույն խանութներում ներկայացված տեսականին: Կկիսվենք քեզ հետ տարբեր ժամանցի վայրերի վերաբերյալ մեր կարծիքով և կսովորեցնենք հարմարեցնել մեծ քաղաքը փոքրիկների հրաշքներով լի աշխարհի հետ:
CITY LIFE-ն առաջարկում է միասին անցնել մեծ քաղաքի մարդաշատ փողոցներով:

Комментариев нет:

Отправить комментарий