Զրուցեց Անի Մաղաքյանը
Հաճելի հարցազրույցը
քիչ-քիչ վերածվեց մտերմիկ զրույցի: Արմինեն ամուր կանգնած է իր ծննդավայրի հողին, բայց
և նույնքան ամուր կապված է Երևանի հետ: Նրա հուշերը այնքան շատ են ու տաք, որ դեռ երկար
կջերմացնեն նրա հոգին, ես համոզված եմ: Համոզված եմ նաև, որ Երևանի մասին կարելի է
խոսել կանացի նրբությամբ, հումորով և փոքր ինչ կոկետությամբ, այնպես, ինչպես արեց Արմինե
Գրիգորյանը:
Ա.Մ. Երբ երևանում
չեք, ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս
Արմինե. Քամին, անըդհատ
քամին եմ կարոտում, ուրիշ երկրներում քամու մեջ զորություն չկա, Հայաստանի
օդն ու շունչը ոչ մի երկրի հետ չեմ փոխի:
Ա.Մ. Երևանում
ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում
Արմինե. Կասկադը, Կինո Նաիրին, իմ
առաջին բնակարանը, որը տատիկիս կողմից նվեր էր, այդ
մասում էր: Երիտասարդությանս
բոլոր հիանալի օրերը անցել են այդ շրջակայքում ՝ թատերական ինստիտուտը, «Կոնսի կաֆեն», Ամադեուս ակումբը... J
Ա.Մ. Կա՞ մի
բան որ չեք սիրում երևանի մեջ
Արմինե. Չեմ սիրում Երևանի
անձրևը J շատ կուզեի անձրև գար միայն երբ քնած եմ, որ
ոչ գալն զգայի, ոչ
գնալը J
Ա.Մ. Երևանցին ինչո՞վ է տարբերվում աշխարհի
մյուս քաղաքների բնակիչներից
Արմինե. Ես թուլություն ունեմ Երևանցիների հանդեպ՝ խոսքս իհարկե ինքնակոչ Երևանցիների մաիսն չէ
Ա.Մ. Իսկ ինքնակոչը ո՞ր կատեգորիան է
Արմինե. Ինձ համար ինքնակոչ
են նրանք, ովքեր
գալով Երևան մոռանում կամ պարզապես չեն ուզում հիշել իրենց իսկական ծննդավայրը: Կան այլ վայրերից Երևան եկած մարդիկ, ովքեր
հպարտությամբ են ընդունում իրենց ծագումը, սրանք տարբեր մարդկային տեսակներ են:
Ա.Մ. Ներկայացրեք երևանը 3 բառով
Արմինե. Աննման, վարդագույն, պայծառ J
Ա.Մ. Օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ
եք Երևանի
Արմինե. Շատ
եմ պատմում: Շատերին թվում է, թե
Երևանը հետամնաց կովկասյան քաղաք է, բայց
այնքան եմ պատմում, նկարագրում, գովում, դե
ես էլ «օձի
լեզու ունեմ» J, ուզած-չուզած
գալիս են իրենց աչքով տեսնեն: Գալիս
են ու սիրահարվում Երևանին: Հաջորդ անգամ արդեն իրենց ընկերների հետ են գալիս ու էսպես ամեն անգամ նրանց թիվը մեծանում է: Վերջերս
էլ Պրագայից հյուրեր ունեի, նրանց
հետ եկել էին ազգությամբ սերբ, ռուս
և իտալացի նրանց ընկերները: Այնքան սիրեցին Երևանը ու ընդհանրապես Հայաստանը, որ խոստացան մյուս անգամ ամենքը իրենց մյուս ընկերների հետ գալ:
Ա.Մ. Փաստորեն տուրիզմի զարգացմամբ էլ եք զբաղվում J
Արմինե. Փաստորեն, այո… հաճելին
օգտակարի հետ J
Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞
նմանություններ կարող եք գտնել
Արմինե. Ես՝ ես եմ, Երևանը՝
Երևանն է… չեմ
կարող համեմատվել…պարզապես սիրում եմ այս քաղաքը…
Ա.Մ. Եթե կազմեք
ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝ նշելով հինգ քաղաքներ, ո՞ր քաղաքները կնշեք և ի՞նչ դասավորությամբ
և ո՞ր տեղում կլինի Երևանը:
Արմինե. Ես ծնվել եմ Էջմիածնում, 17 տարի ապրել եմ այնտեղ: Էջմիածնի
հետ է կապված իմ մանկությունը և պատանեկությունը, բնականաբար՝ Էջմիածինն առաջի տեղում է, իմ
սուրբ քաղաքն է և իմ առաջին սերը J
Երկրորդ տեղում Երևանն է: Արդեն 28 տարի այստեղ եմ ապրում, կյանքիս
բոլոր հաջողությունների համար շնորհակալ եմ Երևանին: Երրորդ տեղում ՝ Մոսկվա…դե
Մոսկվան մնում է Մոսկվա J Շատ եմ սիրում եմ Սոճի քաղաքը, հաճախ
եմ գնում «в сочи на три ночи» J
5րդ
տեղում ինձ համար Նյու Յորքն է: ֆանտազիայից դուրս քաղաք է, նմանը չկա ու երևի չի էլ
լինի J
Ա.Մ. Ո՞րն է երևանի մասին ձեր ամենասիրելի
երգը
Արմինե. Սիրում եմ Արտեմի Այվազյանի
բոլոր երգերը՝ նվիված Երևանին, ինչպես նաև Էդգար Գյանջումյանի «Երևան» երգը

Комментариев нет:
Отправить комментарий