1. Առաջին անգամ 1774 թ.-ին հրատարակվեց մի հոդված, որտեղ մանրամասն ներկայացված էր ռենոպլաստիկայի ընթացքը: Այդ Առաջին վիրահատությունը կատարվել էր հնդկական գաղությում: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, բժիշկ Ջեզեվ Կարպյուի ձեռքով: Սա համարվում է ռենոպլաստիկայի ևրոպական մեթոդ, երբ տրանսպլանտացիայի համար օգտագործվում էր այտերի մաշկը:
2. Քթի վիրահատությունը համարվում է պլաստիկ վիրահատությունների բարձրագույն թռիչքը: Այն բժիշկը, ում դուք վստահում եք ձեր դեմքը, պետք է ունենա բարձրագույն պատրաստվածություն, հակառակ դեպքում դուք կունենաք անհավասար, տձև քիթ և ստիպված կլինեք կրկնել վիրահատությունը: Ըստ ոչ պաշտոնական ստատիստիկայի ռենոպլաստիկան համարվում է այն վիրահտություներից, որին դիմած մարդկանց մեծ մասը դժգոհ են լինում արդյունքից: Քթի վիրահատություն անցած մարդկանց 20-30 % -ը նախընտրում են կրկնել այն:
3. Քթի կորեկցիան նախընտրելի է անել 18-30 տարեկանում, երբ արդեն դադարել ոսկրային հյուսվածքի աճը: Պետք է հաշվի առնել այն, որ տարիքի հետ վերականգնողական գործընթացքը տեղի է ունենում ավելի դանդաղ:
4. Իրականում եթե ռենոպլաստիկան արված է գրագետ մասնագետի կողմից, ապա վերականգնողական
փուլը անցնում է հեշտ և արագ: Դա նաև կախված է նրանցի, թե ինչ բարդության վիրահատություն
է արվել: Արդեն մեկ ամիս անց դու կարող եք տեսնել արդյուքնը, թեև բժիշկները խորհուրդ
են տալիս սպասել մոտ մեկ տարի: Այդ ժամանակահատվածում է ձեր նոր քիթը «նստում իր տեղը»:
5. Ռենոպլաստիկան արվում է երկու տարբերակով ընդհանուր
և տեղային անզգայացմամբ: Բժիշկները նախընտրում են ընդհանուր անզգայացումով կատարել
վիրահատությունը, այդպես ավելի հանգիստ է և հեշտ:
6. Գոյություն ունեն բաց և փակ ռենոպլաստիկա: Սրանք
մեկը մյուսից ոչնչով լավ կամ վատ չեն, պարզապես փակ վիրահատության ժամանակ, որը կատարվում
է քթանցքների միջով, ավելի քիչ վնասվածքներ են լինում:

Комментариев нет:
Отправить комментарий