понедельник, 4 ноября 2013 г.

Իմ սեպտեմբերյան արկածները :)


Հեղ. Մարիամ Պողոսյան

Բրյուսովյան կյանքի առաջին օրերն էին: Դեռ նոր էինք ոտք դրել մեր շատ սիրելի համալսարան: Երեք ընկերուհիներով Lilit Zaqaryan, Arsine Patatanyan համալսարանի առաջ կանգնած չգիտեմ ինչի էինք սպասում, ու չգիտես ինչու հենվել էինք մի մեքենայի,որը կայանել էր համալսարանի առջև:

Այնքան էինք տարվել խոսակցությամբ,ու չէինք նկատել որ մեզանից մեկը արդեն այդ մեքենայի վրա դհոլ էր նվագում, մյուսը հենվել էր ասես իրենց տան բազմոցին, մյուսս չեմ հիշում ինչ էր անում: Ու չգիտես ինչու վստահ էինք որ մեքենայի մեջ մարդ չկա: Բայց քիչ անց չհասցրեցինք նկատել թե ոնց փախանք այդ մեքենայի մոտից, երբ Lilit Zaqaryan@ ասաց ''էրեխեք ավտոյի միջից ձեռք ա երևում'': ես միայն հասցրեցի տեսնել այդ ձեռքին կապած ժամացույցը:)

Комментариев нет:

Отправить комментарий