среда, 6 ноября 2013 г.

Հյուրընկալ, ջերմ, ներողամիտ…Աստղիկ Սաֆարյան

Զրուցեց Անի Մաղաքյանը







Աստղիկին գիտեի իր պարզ ու ավելորդություններից զերծ տեսահոլովակներից ու երգերից: «Սև ակնոց» և «Մի պատուհան» երգերը իմ mp3 նվագարկիչի երգերի գլխավոր ցանկում են: Աչքովս էին ընկել նաև նրա բազմաթիվ ֆոտոսեսիաները, որոնք նույնպես արաված են Աստղիկին հատուկ չափի զգացումով:
Այս ամբողջից բացի, հարցազրույցից հետո, ես բացահայտեցի ինձ համար նոր Աստղիկ Սաֆարյանի, որը սիրում ու գնահատում է Երևանը, փորձում է ներկայացնել իր հարազատ քաղաքը այնպես, ինչպես միայն ինքն է տեսնում այն: Ինձ հատկապես դուր եկավ նրա անկեղծությունը՝ Աստղիկը ոչ վատաբանում է իր քաղաքը և ոչ էլ  իդեալականացնում այն:

Ա.Մ. Դուք շատ եք ճանապարհորդում, երկար ժամանակով բացակայում եք Երևանից, երբ Երևանում չեք ի՞նչն եք առաջինը հիշում Երևանի մասին մտածելիս 

Աստղիկ. Ջերմ և հարազատ աուրան, իմ սիրելի փողոցները, մարդկանց «հայկական» ջերմությունը, հայկական խոհանոցը, երևանյան լեքսիկոնին հատուկ արտահայտություններ… և այլն…


Ա.Մ. Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում


Աստղիկ. Մեր տունը: Բացի դրանից նաև շատ եմ սիրում բոլոր կենտրոնական փողոցները, դրանք ինձ համար տան պես են, որովհետև կյանքիս գիտակցական տարիները անցել են Երևանի կենտրոնում: J

Ա.Մ. Կա՞ մի բան որ չեք սիրում երևանի մեջ, ի՞նչը կփոխեիք

Աստղիկ. Կփոխեի քաղաքում տիրող դժվար իրավիճակները, խաբեությունը, սովորական դարձած չարությունը, նախանձը… 
 
Ա.Մ. Երևանցին ինչո՞վ է տարբերվում աշխարհի մյուս քաղաքների բնակիչներից 

Աստղիկ. Մենթալտետով, և իհարկե դրանից բխող պահվածքով, ինչպես նաև ունիկալ դրսևորումներով, որոնք բնորոշ են միայն Երևանցիներին…

Ա.Մ. Ներկայացրեք երևանը 3 բառով

Աստղիկ. Հարզատ, հյուրընկալ, ջերմ 

Ա.Մ. Օտարազգի ձեր ընկերներին պատմու՞մ եք երևանի մասին

Աստղիկ. Քանի, որ օտարազգի շատ-շատ ընկերներ ունեմ, նաև փորձում եմ նրանց իմ ազգայինը ներկայացնել: Միշտ մեծ հպարտությամբ եմ խոսում իմ հայրենիքի և դրա հին ու յուրահատուկ մշակույթի մասին: Փորձում եմ ԻՄ Երևանը ներկայացնել ամենագեղեցիկ գույների մեջ՝ կարևորելով միայն լավն ու դրականը, որոշ վատ երևույթներն էլ ներկայցնում եմ, որպես կուլտուրայի մի մաս, չէ որ ամեն տեղ էլ թերություններ կան: Եվ պետք է ասեմ, որ զրույցներս իզուր չեն եղել, ընկերներիս մոտ հետաքրքրություն եմ առաջացրել և  նրանցից շատերը ցանկություն ունեն անձամբ գալ և տեսնել Երևանը:


Ա.Մ. Եթե ձեզ համեմատեք Երևանի հետ, ինչպիսի՞ նմանություններ կարող եք գտնել 

Աստղիկ. Հյուրընկալ, ջերմ, ներողամիտ…

Ա.Մ. J

Աստղիկ. Այո, այո, հենց ՆԵՐՈՂԱՄԻՏ, ի՞նչ եք կարծում, Երևանը չի՞ նեղանում, որ շատերը լքում են իրեն, հեռանում են… Իհարկե նեղանում է, բայց երբ վերադառնում ես, զգում ես, որ Երևանը նորից ներում է և գրկաբաց ընդունում…

Ա.Մ. Եթե կազմեք ձեր սիրելի քաղաքների ռեյտինգ՝ նշելով հինգ քաղաքներ, ո՞ր քաղաքները կնշեք և ի՞նչ դասավորությամբ, ո՞ր տեղում կլինի Երևանը:

Աստղիկ.
1. Փարիզ
2.Վենետիկ
3.Երևան
4. Հռոմ
5.Մոնտե Կարլո 

Ա.Մ.  Որն է Երևանի մասին ձեր ամենասիրելի երգը 

Աստղիկ. Հե՜յ ջան, Երևան…


Комментариев нет:

Отправить комментарий