среда, 6 ноября 2013 г.

Ախր ես մեղք չունեեմ

Սեդա Գասպարյան (ես, սուրճը, մտքերս...)




Երևի նախորդ կյանքում մեխանիկ եմ եղել, կամ գոնե ինժեներ, բայց չստացված: Այլապես չեմ կարողանում բացատրել իմ մեծ սերը և հետաքրքրությունը դեպի մեխանիկական սարքերը, դե հիմնականում դրանք քանդելը: Երևի 12-13 տարեկան էի, որոշեցի մայրիկիս ուրախացնել` մաքրելով մեր հարիչը: Քանի որ սիրում եմ ամեն ինչում կատարելություն, այստեղ էլ որոշեցի գործս անել ամենայն ուշադրությամբ` բաց չթողնելով և ոչ մի դետալ. նկատեցի, որ հետևի մասում ալյուր է հավաքվել, բացեցի հարիչը, մի լավ մաքրեցի բոլոր մասերը: Ցավոք մոռացել էի մի փոքրիկ մանրուք` մտապահել դետալների ճիշտ դասավորվածությունը: Արդյունքում մենք ունեցանք մաս-մաքուր հարիչ, բայց չաշխատող: Մյուս բոլոր դեպքերում նկարում էի օբյեկտը քանդելուց առաջ, համենայնդեպս այդպես արեցի համակարգիչը օտիդո մաքրելուց առաջ... բայց դա էլ չօգնեց: Ուզում էի մինչև հորս աշխատանքից վերադառնալը խնդիրը հարթել, այդպիսով կանչեցի ինձ ծանոթ մի տղայի, ով բոլոր ծանոթներից ամենալավն էր հասկանում համակարգիչներից... կարծես թե...Նա եկավ ընկերոջ հետ, ով իրենից լավ էր հասկանում: Մասերից մեկը տեղադրելիս ջարդեցին: Եվ դա այն օրերին, երբ համակարգիչն ինձ պետք էր առավել, քան երբևէ: Ստիպված էի մի քանի օր դիմանալ հարևանի համակարգչից օգտվելուն և հորս բարի հանդիմանություններին:


Մի լավ բնավորության գիծ ունեմ, որը մերոնք այդքան էլ չեն գնահատում: Երբ մի բան ինքս եմ փչացնում, անպայման ասում եմ այդ մասին, որից սակայն բխում են անցանկալի հետևանքներ. տանը ինչ փչանում է, ինձ են մեղադրում: Անգամ հիմա, երբ մի տարի է, ինչ ամուսնացել եմ: Դե... չնայած, հիմնականում չեն սխալվում: Վերջերս մերոնց տանն էի, հեռուստացույցով փնտրում էի <<Արմենիա>> ալիքը, ինչ-որ բան էին փոխել կարգավորումների մեջ: Փնտրեցի, փորփրեցի, և ո~վ հրաշք, բոլոր ալիքներն անհայտացան: Գնացի քնելու: Մայրիկիս ասացի, որ ինչ-որ բաներ խառնել եմ, վաղը կնայեմ, կիսաքուն էր երևի, ուշադիր չլսեց: Հաջորդ օրը մոռացա նայեմ, այդպես անցավ մի ամիս: Կրկին հյուր գնացի մերոնց, հայրս պայմանավորվում էր մասնագետի հետ, որ գա նայի մեր արբանյակային անտենան: Խեղճ տղան հավաքել էր բոլոր սարքավորումներն ու եկել, երկու մեծ ու ծանր արկղ: Նայեց, ստուգեց... <<Երկու անտենայի ալիքներն էլ ջնջվել են, պետք է զրոյից ծրագիրը նստացնեմ>>: Այդպես <<Արմենիան>> փնտրելու արդյունքում մերոնք կորցրին 9000դրամ: Մայրս էլ ասաց, <<Դու էլ չգաս մեր տուն>>: :) Բայց ով ով, ես հո գիտեմ, որ մայրս կատակում է:

Комментариев нет:

Отправить комментарий