Լիանա Վանեսյան
Որպես
սկիզբ ասեմ, որ իմ գրպաններում շատ մտքեր կան՝ ինչ հագնել, ինչ անել, ուր գնալ, ինպես
և այլն…ասում են, որ ես մտքիս ետևից գրպանս չեմ նայում, սխալվում են… ահա և իմ գրպանների
մտքերը… J
XXI դարի կանանց համաշխարհային
կարգախո՞ս է սա, թե՞ անհաջող ամուսնությունից, ընկերոջից կամ ոչ այնքան համառ երկրպագուից
հիասթափված կնոջ տրամաբանական եզրահանգում? (Կանայք խելագարվում են անառիթ եզրահանգումներ
անելու համար J)
Մի օրինաչափություն եմ նկատել…պարզվում
է` կողակցից դժգոհությունն ու հեգնանքախառը-անհանդուրժողականությունը նրա տիպիկ տղայական,
կամ զուտ մարդկայն, (երբեմն….ինչ խոսք` կենդանական) արարքների հանդեպ որոշ դեպքերում
ժառանգական, խրոնիկալ բնույթ է կրում…Այսպես` տատիկներին հունից հանում է պապիկների ծերությունը և սկլերոզը (չնայած իրենք էլ օրիորդ
չեն արդեն), մայրերը չեն կարող հասկանալ, ինչպես
կարող է տղամարդը այդքան չնչին աշխատավարձ ունենալ և դեռ ֆուտբոլի տրամադրություն ունենալ,
դե աղջիկներն էլ, կանացի ավանդույթնրի շարունակողները`….նա on-line է ու չի գրում…սրիկա…
Ստացվում է, որ կանայք անկարող
են տեսնել իրենց տղամարդու դրական գծերը, համոզվել, որ իրենց ընտրությունը «մանակական
անմտություն» չէ, զերծ մնալ «ինչ հիմար եմ ես» դրամատիկ հոգոցներից ու ճիչերից և բարկությունից
կապտած չնետվել ընկերուհու տուն` մանրամասն
ներկայացնելով վերջինիս, թե ինչ ստոր, հիմար, և փոգրոգի է իր ընտրյալը…
Ասպետներ, այո, չկան….բայց
արդյո՞ք այսօրվա տղամարդը առիթ ունի ասպետ լինելու: Մեր գլխիվայր շուռ եկած դարում,
երբ կինը իր վրա է վերցրել տղամարդու պարտականություննների 90 տոկոսը, կարիք ունի՞
արդյոք տղամարդը վեհ լինելու: Եթե առաջ զարմանալի էր, որ կինը տղամարդուց շատ է աշխատում,
ամուսնուց ուշ է ավարտում աշխատանքային օրը, նրանից շատ է վաստակում, ապա այսօր արդեն
չեն էլ զարմանում, որ աղջիկներն ու կանայք են սեր խոստովանում սիրած տղային, նրան ռոմանտիկ
անակնկալներ մատուցում, հանդիպման ժամանակ որոշում ուր գնալ, ինչ ուտել և փակում հաշիվը…Վերջերս պատահմամբ ականատես եղա, թե ինչպես
է 20-ամյա օրիորդը տիպիկ «տղամարդկային» խոստում տալիս ընկերոջը ազատել նրան զին ծառայությունից…..Ոմանք էլ սիրած տղային
փափուկ արջուկներ են նվրում….

մտածում եմ, որ մի քիչ զոհ, մի քիչ զոհաբերող համադրությունը կա բոլոր կանանց մեջ :)
ОтветитьУдалить