Լիլիթ Վարդանյան
(նորաձևության մասնագետ)
Աշուն- ձմեռ նորաձևությունը այնքան բազմազան է և գունագեղ, որ ոչնչով չի զիջում պայծառ ամառային նորաձևությանը: Շքեզ բաճկոններ, կոստյումներ, զգեստներ, բազմազան դիզայներական լուծումներ՝ ոչ այնքան բնորոշ մեզ համար սովորական աշուն-ձմեռ նախկին հավաքածուներին:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ են առաջարկում հայտնի
մոդելավորողները և ոճաբանները: Ինչ է ակտուալ կրել տարվա այս ցուրտ եղանակին:
Վանդակավոր վերարկու՝ թարմ և համարձակ տենդենց,
որ նկատեվել է Stella
McCartney,
Prada,
Celine
այս տարվա աշուն-ձմեռ նորաձևության ցուցադրությունների
ժամանակ:
Նորաձև
են նաև վանդակավոր վերնաշապիկները:
Գրեթե բոլոր մոդելավորողների ցուցադրությունների ժամանակ կարելի է նկատել երկարաճիտ կոշիկներ՝ ծնկից վերև, հաստ կրունկի վրա: Սա ուրախալի փաստ է, քանի որ երկարաճիտ կոշիկները կօգնեն նույնիսկ այս ցուրտ եղանակին լինել կանացի և սեքսուալ J : Իսկ ինչի՞ հետ կրել դրանք: Ոճաբանները խորհուրդ են տալիս կրել նույն երանգի հաստ զուգագուլպաների հետ, ինչպես նաև կարճ շրջազգեստների և զգեստների հետ:
Այնպես որ
շտապեք ձեռք բերել J:
Կաշին նույնպես նորաձև է, բնական, թե արհեստական կարևոր չէ, նորաձև լինելու համար ձեռք բերեք կաշվե շրջազգեստներ, ժակետ, կոստյում, վերարկու , ի դեպ նկատել եմ, որ երևանյան խանութներում ընտրանին մեծ է J
Մոդելավորողները մտածում են ոչ միայն գեղեցկության այլև հարմարավետության մասին, որպես ապացույց՝ այս տարվա նորաձևության ցուցադրություններում հաճախ նկատվող կլատչները հարմարավետ գոտիներով են:J
Եվ իհարկե, ինչ աշուն-ձմեռ հավաքածու
առանց մորթիների: Լավագույն մորթե վերարկուները կարելի է տեսնել Versace,
Roberto cavalli
, Tom Ford, Hermes նորաձևության տների հավաքածուներում:
Ինչ վերաբերվում է գույներին՝ նորաձև են համարվում գինու երանգները՝ կարմիր, բորդո, ինչպես նաև կապույտ, բեժ, շագանակագույն և մոխրագույն:
Մի խոսքով այս սեզոնի համար ընտրությունը մեծ է: J







Комментариев нет:
Отправить комментарий