Սեդա Գասպարյան
<<ես, սուրճը, մտքերս...>>
Բոլորս էլ անշուշտ գոնե մեկ անգամ ստացել ենք այս կարելի է նույնիսկ ասել հռետորական
հարցը այն մարդկանցից, ովքեր <<Մի րոպե պայուսակս կպահես>> խնդրանքին բարյացկամորեն
ընդառաջել են. Էս ինչիաա էսքան ծանր, մեղկ չես: Շատ անգամ եմ փորձել թեթևացնել պայուսակիս
բեռը: Եվ այսպես, բացում ենք պայուսակը` դրամապանակ, դիմահարդարման առաջին անհրաժեշտության
պարագաներ, օծանելիք (երբեմն այնպես է ստացվում երկուսն
եմ հայտնաբերում), սանր, հովանոցի
ու հովհարի անհեթեթ համատեղում, կոնֆետներ, ծամոն, ֆոտոապարատ, թաշկինակ, անձեռոցիկ,
խոնավ անձեռոցիկ, ակնոց մաքրելու փոքրիկ թաշկինակ, կոշիկներ մաքրելու փոքրիկ սպունգ,
բլոկնոտ, գրիչ, կպչուն գունավոր թղթիկներ, հա մեկ էլ փոքրիկ ծալովի մկրատ: Այս ամենը թեթև օրերին, երբ ասենք պարզապես
տանից դուրս եմ գալիս: Համալսարանական օրերին այս ամենին ավելանում էին նաև գրքերն
ու տետրերը: Ցուրտ, բայց ոչ այնքան, օրերին ավելանում է ժակետը: Եկեղեցի գնալիս ավելանում
է փոքրիկ շարֆը (երբեմն մոռանում եմ ցավոք): Երկար ժամանակով դուրս գալիս` հեռախոսի
և ֆոտոապարատի լիցքավորիչներ: Չեմ կարողանում մտաբերել, թե էլ ինչեր եմ հետս վերցնում,
բայց սրանք հիմնական առաջին անհրաժեշտությունն են: Առանց այս իրերի մի տեսակ տարօրինակ
զգացողություն է մոտս, մի տեսակ անհուսալիություն, չգիտեմ գուցե շատերը կանվանեն կպչուն
մտքերի մի առանձին տեսակ, կամ վերջերս տարածում գտած պառանոյ: Համենայնդեպս շատից վնաս
չկա: Չնայած հաճախ վատ եմ զգում երբ երթուղայինում առաջարկում են պայուսակս բռնել:
Ախր ինչպե~ս բացատրեմ հովանոցի առկայությունը պայուսակումս արևոտ եղանակին: Բավական
է մի անգամ թեկուզ փորձի համար այն թողնեմ տանը, և անպայման անձրև կգա: Անկեղծ եմ ասում,
բազմիցս փորձված է:
Կոնֆետները.. Դա ընկերուհուս բարի ավանդույթն է, իրար կոնֆետ նվիրել: Վերջերս, ցավոք, հաճախակի չենք
կարողանում հանդիպել, բայց ամեն անգամ կոնֆետները տեսնելիս լայն ժպտում եմ ընկերուհուս
և զգում նրա հուսադրող ներկայությունը:
Ֆոտոապարատ- թուլություն
նկարելու և նկարվելու:
Մնացած մանր-մունր իրերի
առկայությունը հասկանալի է կարծում եմ:
Բայց լինում են նաև ուրախ
ու պայծառ օրեր, երբ վերցնում եմ փոքրիկ պայուսակ, և ցուցակից մի երկու բան պակասում
է:
Վերջերս հետաքրքիր տողեր
կարդացի, << Եթե կինը իր պայուսակով հայտնվի անմարդաբնակ կղզում, ապա հաստատ
կգոյատևի>>: Փաստորեն մեծ պայուսակ ունենալը նույնիսկ կենսական նշանակություն
ունի:
Комментариев нет:
Отправить комментарий