ՆԱՐԻՆԵ
Քաղաքի ռիթմը բռնելու լավագույն միջոցը զբոսնելն է... այսպես էի ուզում սկսել առաջին նամակս CITY LIFE-ին, բայց հետո հիշեցի, որ վերջին անգամ զբոսնել եմ Երևանով 2 ամիս առաջ: Նշանակում է՝ հետ եմ մնացել քաղաքի ռիթմից, կյանքից: Իսկ ինչով եմ զբաղված եղել այդ 2 ամսում... պատասխանը ինձ սարսափեցրեց...ֆեյսբուքը կլանել է ինձ, դարձրել է իրենը, ես ու ֆեյսբուքը անբաժան ենք դարձել:Ես խոսում եմ ընկերուհիներիս հետ ֆբ-ում, շնորհավորում եմ նրանց ծննդյան տոները և ինչ-որ պատճառ հորինում, որ չգնամ անձամբ շնորհավորելու, որովհետև չեմ կարող բաժանվել ֆբ-ից: Չէ, էսպես չի լինի, թեև CITY LIFE-ի հետ ծանոթացաֆբ-ում, բայց կարելի է գոնե մեկ օր բաժանվել բոլորից և լինել Երևանի ու իսկական ընկերուհիների հետ: Ինձ մեկ օր չսպասեք...հետո կգամ, կպատմեմ, թե ինչպես է անցել իմ մեկ օրը առանց ֆբ-ի :)


Комментариев нет:
Отправить комментарий