воскресенье, 24 ноября 2013 г.

ՆԱՄԱԿՆԵՐ CITY ՓՈՍՏԻՑ՝ ...Ես և Երևանս...

Սոնա 
Ժամանակն է, որևէ բան գրելու՝ մտածեցի ես, երբ կարդացի CITY LIFE բլոգի հայտարարությունը: Ինչից սկսել՝ սա էր առաջին խնդիրը, հետո հասկացա, որ առաջին խնդիրը ճիշտ խնդիր գտնելն է: Հիմա, մեր օրերում այնքան շատ մտածելու առիթ տվող թեմաներ կան, որ իսկապես դժվար է կողմնորոշվել, թե որի մասին պետք է գրել: Գրեմ քաղաքականության մասին՝ բոլորը, ամենուրեք և անընդհատ գրում են, խոսում են քաղաքականությունից, սպորտով երբեք չեմ հետաքրքրվել իսկ մշակույթի մասին խոսելու համար կարծում եմ, դեռ այնքան էլ չեմ մեծացել :) ուրեմն ճիշտ ժամանակն է պատմել ձեզ իմ և Երևանի մասին:

Ես ու Երևանը հանդիպեցինք մի մռայլ, անձրևոտ օր Աբովյան փողոցի վրա: Առավոտ էր, բոլոր շտապողները հասել էին նշանակված վայրեր, իսկ ես ուրախ կանգնած էի Երևանի հետ՝ գոհ, որ հանդիպումս կայացավ: Երևանը եկել էր դատարկաձեռն, իսկ ես բերել էի հետս իմ ողջ զգեստապահարանը երեք մեծ ճամպրուկների մեջ: Մենք երկար զբոսնեցինք և ես սիրահարվեցի, որովհետև Երևանը, թեև նկարներով գեղեցիկ է, բայց իրականում ավելի գրավիչ է: Մեր սիրավեպը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր, իսկ հետո, մի գեղեցիկ օր մենք որոշեցինք երբեք չբաժանվել: Թեև ես հաճախ ձուլվում եմ առավոտյան միշտ շտապող մարդկանց, բայց ամեն երեկո սիրահարված ու ջերմ մենք զբոսնում ենք միասին՝ ես և Երևանս...


Комментариев нет:

Отправить комментарий