Հովհաննես Ասատրյան
(ռեստորանային քննադատ)
Երևանում զբոսնելիս պատահական տեսա ընկերոջս Ին Վինո գինու բառ-սրճարանում:
Բավական ցուրտ էր, բայց ներս գնալու իմաստ չկար, որովհետև ներսում նույնպես սառն է . ամեն
դեպքում դա գինու մառան է և միշտ պետք է պահպանվի միևնույն ջերմաստիճանը: Առանձնացաված
տեղ Երևանի կենտրոնի հանգիստ փողոցներից մեկի վրա, լավ սպասարկում և երաժշտություն՝
սա եթե ընդհանուր ասեմ:
Ուրախացնում է այն փաստը, որ գինու տեսականին մեծ է և եթե դուք
գլուխ չեք հանում դրանցից, ձեզ անպայման կօգնեն: Այստեղ տալիս են պանրի շատ համեղ ասորտի,
ինչպես նաև տարբեր տեսակի մսային տեսականի: Կարծում
եմ, եթե տեղում գինու հետ համտեսելու համար չեք վերցնում, ապա տան համար այստեղից նման
նախուտեստներ գնելը բավականին թանկ է:
Ի
դեպ, ներսում ծխելն արգելվում է: Ինձ հատկապես դուր եկավ այն, որ մի շիշ գինի պատվիրելու
և ամբողջը չխմելու դեպքում, այն գեղեցիկ և հարմարավետ փաթեթավորում են, որպեսզի կարողանաք
ձեզ հետ վերցնել: Մի խոսքով՝ հաճելի վայր է, չնայած այնտեղ հիմա էլ շատ ցուրտ է, չեմ
հասկանում՝ ինչպես կարելի է գնալ այնտեղ ձմռանը…


Комментариев нет:
Отправить комментарий