пятница, 25 октября 2013 г.

Հարմարավետություն և մտերմիկ մթնոլորտ

                                          Հովհաննես Ասատրյան
(ռեստորանային քննադատ)
 Իմ օրվա մեծ մասը անցնում է դրսում, այդ պատճառով ստիպված եմ լինում հաճախ սնվել քաղաքի տարբեր ռեստորաններում, սրճարաններում: Այսուհետ ես կփորձեմ քեզ հետ կիսվել իմ տպավորություններով տարբեր ժամանցի վայրերի մասին: Հուսով եմ, որ կօգնեմ քեզ կողմնորոշվել քաղաքի օբյեկտների բազմազանության մեջ:

Ինչպես միշտ ես Երևանյան  ցուրտ երեկոյան երկար զբոսնելուց հետո ցանկություն ունեի իմ սիրելի filter coffee-ն վայելել: Ինձ հետ էր իմ ուսանողական ընկերուհին: Երկար չմտածեցինք, թե ուր գնանք, մենք մտանք  SQ1 (Square 1)՝ այստեղ ամենահամեղ Ամերիկյան սուրճն  են տալիս: Սրճարանի հարմար տեղը միշտ գրավում է այցելուներին: Ներսում հարմարավետ է և ջերմ, գրեթե միշտ հաճելի երաժշտություն է, թեև բավական բարձր է հնչում, սա հնարավոր է ոմանց դուր չգա, ինչպես ասում են ճաշակի խնդիր է: Սպասարկումը բարձրակարգ է, ուրախացնում է նաև այն, որ անձնակազմի մեջ սփյուռքահայեր կան: Նրանց հետ շփվելիս, այստեղ՝ սուրճի  սեղանի շուրջ, հաճելիորեն միավորվում են տարբեր մարդկանց աշխարհայացքներ:  

Հիմնականում սա այն վայրերից է, որտեղ մթնոլորտը և միջավայրը հարազատ են, որտեղից չես ուզում հեռանալ և միշտ ցանկություն ունես վերադառնալու: Երբ նստած ես հարմարավետ բազմոցին և խմում ես քո սիրելի սուրճը չես կարող մտածել կոնկրետ այս վայրի դետալների մասին, դու պարզապես սուզվում ես ընկերներիդ հետ հետաքրքիր զրույցի մեջ: SQ1-ից հեռանալիս միշտ մնում են ամենաջերմ հիշողությունները:

Комментариев нет:

Отправить комментарий