воскресенье, 27 октября 2013 г.

Վայր, որն ասոցացվում է ընկերական ուրախ հավաքույթների և կյանքի լավագույն պահերի հետ

Հովհաննես Ասատրյան
(ռեստորանային քննադատ)










Սա այն վայրերից է, որտեղ սրճարանի այցը, սիկ այս դեպքում խանութ-թեյարան, դառնում է ավանդույթ: Երբ մենք ընկերական խմբում ասում ենք ՝ գնաք կարկանդակով թեյ խմենք, դա միայն մեկ բան է նշանակում ՝ Նատուրա Գոլդ:
Այստեղ կարելի է գտնել Երևանի ոչ միայն ամենահամեզ կարկանդակները այլ ընդհանրապես թխվածքների ամենամեծ ընտրանին: Թեյերի տեսականու մասին
ընդհանրապես նախընտրում եմ լռել: Այստեղ ես առաջին անգամ փորձեցի ջրիմուռներով թեյ, երևի հնչում է տարօրինակ և ախորժաբեր չէ, բայց փորձելն անհրաժեշտ է հավատացեք ինձ: Այստեղ եմ փորձել նաև չորացրած մրգերով և սպիտակ թեյերը:

Նատուրա Գոլդում մթնոլորտը ավելի քան  ջերմ է, դրան նպաստում է երաժշտությունը և հաճելի սպասարկումը: Բոլոր նրանք, ովքեր ինձ հետ այցելել են Նատուրա Գոլդ անչափ գոհ են եղել: Ինձ համար սա վայր է, որն ասոցացվում է ընկերական ուրախ հավաքույթների և կյանքի լավագույն պահերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий